Այն, ինչ տեղի ունեցավ մոտ երկու տարի առաջ, հեղափոխություն չէր: Տեղի ունեցավ տեղափոխություն, որից հետո իշխանության եկան դեղնակտուցները, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը: Ֆերմերը հավատում է, որ իրական հեղափոխությունը դեռ առջևում է:
Իր գործունեության ընթացքում, Տիգրան Եղոյանը բազմիցս բարձրաձայնել է նախկին իշխանությունների կողմից Վայոց Ձորի մարզում իրականացվող ապօրինի գործունեության մասին: Նրա խոսքով՝ այդ վիճակը շարունակում է տիրել մարզում նաև այսօր, պարզապես նախկին հանցագործներին փոխարինել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները:
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզում տիրող կոնկրետ խնդիրներին, նախկին Տիգրան Եղոյանն ասել է, որ մարզում, մասնավորապես՝ Շատին համայնքում, ամբողջ տնտեսությունը քանդվել է. «Իմ ճանաչած ֆերմերներից մեկը վաճառեց իր հողն ու հեռացավ երկրից: Բազմից ասել ենք՝ մարզում ջուրը գողանում են, հատուկ խողովակներով ջուրն ուղղում են Նախիջևան»:
Ֆերմերի խոսքով՝ այս ամենին համարժեք չարձագանքելը նման է ցեղասպանության և իր համար նշանակություն չունի, թե ում է դրանում մեղադրում նա՝ Նիկոլ Փաշինյանին, թե՞ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը