Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Armday.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը կես ժամից ավելի ընդունարանում սպասեցնել է տվել Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս էլ վիրավորական է համարել այդ վերաբերմունքը ու չսպասելով ընդունելության՝ հեռացել է:
«Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շինթույլտվության հետ կապված գործ է ունեցել, որը Մարուքյանն անընդհատ ձգձգել է: Եվ գործընթացն արագացնելու համար Սուքիասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ վարչապետի միջնորդած հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ Մարությանի պահվածքը վիրավորված՝ Սուքիասյանը հեռացել է քաղաքապետարանից:
Հավելենք, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի մտերիմ հարաբերությունները՝ նա, իհարկե, շինթույլտվություն ստացել է»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը