Արցախը՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք». Ռուսաստանի հարվածը բանակցությունից 1 օր առաջ

Ավարտվեց Ռուսաստանի արտգործնախարարի այցը Բաքու: «Կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է: Զարգացնում ենք ռազմատեխնիկական գործակցությունը՝ համաձայն միջազգային օրենսդրության, հաշվի առնելով տարածաշրջանում հավասարակշռությունը և կայունությունը պահպանելու կարևորությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Բաքվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե հույսով է, որ վաղը Բրատիսլավայում ինքը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլի մեկնարկ կտան: Իսկ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսին գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահի և այսօր արտգործնախարարի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններից՝ ասելով․ «Իմ երեկվա և այսօրվա շփումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ արդյունք կլինի»:
Ասուլիսի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, ինչպես նաև այլ հումանիտար միջոցառումները նաև ռուսական նախաձեռնությունն էր, որի մասին ոչ պաշտոնական փաստաթուղթ էր ընդունվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը:

Բաքվում Լավրովը վերաձևակերպել է Երևանում նոյեմբերի 11-ին արած հայտարարությունը: Հիշեցնենք՝ Լավրովն ասել էր․ «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել»: Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է․ «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի այս հողում ապրող մարդկանց համար՝ Ադրբեջանում, Ղարաբաղում և Հայաստանում ապրող մարդկանց համար»:

Բայց ամենահետաքրքրականն այստեղ ուրիշ պահ է: Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվ առաջ էր տանում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական համայնքի հարցը: Սերգեյ Լավրովը Բաքվում ընդգծել է, թե կարևոր է, որ միմյանց հետ սկսեն շփվել նաև Ղարաբաղում ապրող հայերն ու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, արդյունքում Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու այսուհետ:

Փաստացի, պաշտոնական Մոսկվան, ի դեմս Լավրովի, Արցախի քաղաքացիներին և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» դրել է նույն նժարի վրա: Սա աննախադեպ հայտարարություն է ռուսական կողմից:

Համատեղ մամուլի ասուլիսում Մամեդյարովն էլ իր հերթին խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, մասնավորապես, նշել է, թե զորքերը պետք է հետ քաշվեն շփման գծից, փախստականները վերադառնան իրենց մշտական բնակավայրեր, սկզբից՝ հինգ շրջաններ, հետո՝ երկու, հետո՝ հենց Ղարաբաղ: Նա նաև հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է անվտանգության հետ կապված հատուկ զեկույց նախապատրաստեն: Մամեդյարովը հույս է հայտնել, որ այսօր Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը հայաստանցի պաշտոնակցի հետ կկարողանան բանակցային նոր փուլի մեկնարկ տալ:

Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հավելել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:

Ասուլիսին հարց է հնչել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք չվաճառելու՝ Հայաստանի վարչապետի վերջերս արած կոչի մասին, որին Լավրովը պատասխանել է, թե ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ոլորտներից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նա նշել է, որ այն թափանցիկ է, և ամեն դեպքում հաշվի է առնվում տարածաշրջանում սպառազինության բալանսը:

Փաստացի, պաշտոնական Մոսկվան Արցախը՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» է համարում՝ այն էլ Բրատիսլավայում այսօր կայանալիք հանդիպումից մեկ օր առաջ:
Այս մթնոլորտում, հետաքրքիր է հասկանալ, թե հայկական կողմն այսօր ի՞նչ է պատասխանելու ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, որն ըստ երևույթին, փակ բանակցություններում էլ կպնդի իր դիրքորոշումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11802 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am