Ծիծաղելի իրավիճակ Աժ-ում


«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկած Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին նախագծին Իմ քայլը դաշինքը առաջին ընթերցմամբ կողմ էր քավեարկել, սակայն արդեն երկրորդ ընթերցումից առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին և այն դուրս եկավ օրակարգից: Խոսքն այն օրինագծի մասին է, որով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել անձինք, ովքեր վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի են եղել, Հայաստանում են բնակվել և բոլորել են 25 տարեկանը:
Ի՞նչ է փոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, որ իշխանությունը փոշմանել է: Էսմոն Մարուքյանի աս հարցը անհամար վիճակ էր ստեղծել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձում էին բացատրել, որ նախագծի ընդաւնումը կհասակասեր սահմանդրությանը և թեպետ իրենք շատ էին ուզում, բայց որևէ բան անել չեն կարող:
Վարդանյանի խոսքոով` այդ նախագծով խարխլվում և ձևախեղվում է համակարգը, իրնեք էլ զօրուգիշեր աշխատել են, բայց այդպես էլ չեն գտել իրավական այն ճանապարհը, որը հակասություն չի առաջացնի Սահմանադրության հետ․ - «Փորձ ենք կատարել գտնել մի լուծում, որի պարագայում մենք կարողանանք ազատականացնել այդ կառույցների ղեկավարներին, բայց հարց է առաջացել առ այն, թե ինչ անել տեղակալների հետ: Տեղակալները իրավական առումով ունեն միայն պատվիրակած լիազորություն, նրանք ինքնուրույն լիազորություն չունեն: Հետևաբար պետք էր ազատականացնել նաև տեղակալներին: Եթե ազատականացնում ենք տեղակալներին, ապա նրանք պետք է ունենան հավասար կարգավիճակ, նրանք չպետք է ունենան տարբեր կարգավիճակ»,- բացատրում էր Վարդանյանը: Արարատ Միրզոյանը ևս արդարանում էր, ասելով, թե արժեքաբանական առումով իշխանությունը նախագծի հետ խնդիր չունի, թափանցիկության կողմնակից է, բայց այս նախագիծը կցկտուր, թերի մի բան է, որը լուծում չի:
Փաստորեն Ազգային ժողովում առաջին նընթարցմամվ հավանաություն տալու ժամանակ խելքը գլխին մի իրավաբան չի եղել, որը կասեր, թե ինչ խնդիրներ են առաջանալու նախագծի ընդունման ժամանակ: Փաստորեն միակ խելքը գլխին մասնագետին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, որն հայտարարել էր, թե սխալ է համարում 25 տարեկանին ոստիկանապետ նշանակելը, աշխատանքից ազատեցին:
Ըստ շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի սակայն, իշխանության հետողորմյան բոլորովին այլ պատճառներ ունի` ասում են Ռուսաստանցի ուժայինները Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հարցեր են բարձրացրել, որից հետո որոշվել է նախագծի ընդունմանը stop տալ: Եվ հիմա նույն մարդիկ, որ մի շաբաթ առաջ ոգևորված բացատրում էին, թե ինչքան ճիշտ է ուժայիններին խորհրդարանի հսկողության տակ բերել, ստիպված հակառակն են ապացուցում` էլի նույն ջանասիրությամբ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4065 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am