Հայկ Մարությանի արաբական ձմեռը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ է ծավալվել: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Քաղաքապետի մամուլի խոսնակը փորձեց հերքել Ծառուկյանին` առանց հիմնավոր փաստերի: Դրան հաջորդեց Ծառուկյանի հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութը, որտեղ թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի հետ կայացած հանդիպումից ուշագրավ փակագծեր են բացել: Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրների պատմելով, իրենք հանդիպել են Երևանի քաղաքապետի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ` Ծառուկյանի միջնորդությամբ: Ընդ որում հանդիպման համար Ծառուկյանը, պարզվում է, զանգել է Փաշինյանին: Նրանք Երևանի քաղաքապետին առաջարկել են ներդրումային ծրագիր, մասնավորապես Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց, ինչպես նաև նորոգել մետրոյի կայարաններ: Բայց Հայկ Մարությանը մերժել է` ասլով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք առաջարկել, ուստի ներդրողները կարող են դիմել մասնավորին: Արաբ շեյխերը հայտարարեցին, թե իրենք վիրավորված են քաղաքապետից, ով, իրենց խոսքով, անհարգալից ընդունելություն և վերաբերմունք է ցուցաբերել:

Ավելի ուշ խնդրին անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարի ժամանակ:
«Պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, և այդ հայտարարությունների հետևում փաստեր չկան,- նշել է քաղաքապետը և հավելել,- Հիասթափության մասին խոսելը սխալ կողմից է նկարագրվում։ Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպում եղավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք»,- մանրամասնել է քաղաքապետը։
Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հյուրանոց են կառուցում և քաղաքապետարանը արգելում է, Երևանի քաղաքապետը արձագանքել է․ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է շինարարությունը»։
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվում` փաստացի Հայաստանի ներքաղաքական խնդիրներին ակամայից մասնակից են դառնում նաև Աբու Դաբիի թագաժառանգները: Հետաքրքիր է` ինչպես կարձագանքի կատարվածին վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1459 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am