ՀՅԴ մաստեր կլասը ԿԳՄՍՆ-ում. զարկեց ճակտին, փռեց գետնին

ՀՅԴ երիտասարդների և ոստիկանության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ տեղի ունեցած բախումը ազդարարեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխության թավշյա սեզոնի փակումն ու ոստիկանական մահակներով աթոռները պահելու ռեպրեսիվ փուլի մեկնարկը:

Փողոցներն ու մայրուղիներրը փակելով, պետական շենքերն ու կրթական հաստատությունները շրջափակելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը այսօր ընդամենը 3-4 տասնյակ ուսանողների դեմ մի քանի հարյուրհոգանոց ոստիկանական բանակ էր հանել և չհանդուրժեց, որ ԿԳՄՍ նախարարության մուտքն ու հարակից փողոցը գոնե մի քանի ժամով փակվեն: Ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, մոտ 24 երիտասարդ բերման ենթարկվեց: 

Հեղափոխականների սրտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը պաշտոն է ստացել իշխանության տերը քաղաքացին է կարգախոսով, որը տարբեր առիթներով հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած ֆորմատի քննարկման, հարկ չհամարեց ընդունել և լսել դաշնակցական ուսանողներին: Փաստորեն, ինչպես իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նախարար Արայիկ Հարությունյանի համար ուսանողներն ու քաղաքացիները բաժանվում են սևերի ու սպիտակների: Եթե բողոքավոր երիտասարդների ցանկություններն ու պահանջները իրենց սրտով չեն, ուրեմն նախարարության դռները փակ են: Իսկ իրականում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցածը հեղափոխության բոլոր արժեքների տոտալ ոտնահարում էր և բացարձակ ձեռնտու չէր գործող իշխանությանը:

Տակտիկական առումով ուսանողների դեմ նախարարության դռները փակելը անտրամաբանական և անիմաստ որոշում էր առաջին հերթին հենց նախարար Հարությունյանի համար: Ի վերջո, եթե նախարարը հանդիպեր ու լսեր ուսանողներին, դրանից որևէ բան չէր փոխվի ո'չ խնդրահարույց օրենքի նախագծում, ո'չ էլ նախարարության ու նախարարի կայացվելիք որոշումներում: Ավելին` ուսանողները հայտարարեցին, որ իրենք հերթագրվել են և պատրաստվում են մասնակցել ԿԳՄՍ նախարարության կազմակերպած Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առաջիկա քննարկմանը: Այսինքն` նախարարը այսպես թե այնպես ստիպված է լինելու վաղ թե ուշ լսել նրանց, հետևաբար ուսանողներին և ուսանողուհիներին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ասֆալտին փռելու անիմաստ օպերացիան ընդամենը ավելացրեց ՀՅԴ-ի քաղաքական վերակենդանացման շանսերը:

ՀՅԴ-ն  ի սկզբանե այս միջացառումը պլանավորել էր որպես սադրանք` ցույց տալու համար, որ թավշյա իշխանությունը չի խորշում գնալ բռնության և առաջնորդվում է նախկին իշխանության մեթոդներով: Դաշնակցության երիտասարդներն իրենց առջև դրված քաղաքական խնդիրը փայլուն կերպով լուծեցին, կարելի է ասել մաստեր կլաս ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ասֆալտին փռել հեղափոխությունը: Իսկ իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ունի փորձի լրջագույն պակաս, չունի իրավիճակին տիրապետելու բավարար ճկունություն:
Ինչ վերաբերում է խնդրի բովանդակային կողմին. անկախ նրանից, որ բուհական օրենքի նախագծում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության պարտադիր դասավանդման հարցը ստացել է քաղաքական ենթատեքստ, միևնույնն է` այս հարցը հանրային ընկալման մեջ ցավոտ նյարդ է, որին կպչելուց առաջ պետք էր շատ լուրջ ծանրութեթև անել իրավիճակը: Եթե Արայիկ Հարությունյանը լեզվի և պատմության հարցում որևէ զիջման չգնա, ի վերջո Նիկոլ Փաշինյանը թերևս ստիպված կլինի նրան իսկապես տուն ուղարկել: Այլ հարց, եթե նման լուծումը ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2427 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am