Ձեր օգնությունը ձեր գլուխն ուտի, միայն մի խանգարեք․ Տիգրան Եղոյան. video

Այն, ինչ տեղի ունեցավ մոտ երկու տարի առաջ, հեղափոխություն չէր: Տեղի ունեցավ տեղափոխություն, որից հետո իշխանության եկան դեղնակտուցները, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը: Ֆերմերը հավատում է, որ իրական հեղափոխությունը դեռ առջևում է:

Իր գործունեության ընթացքում, Տիգրան Եղոյանը բազմիցս բարձրաձայնել է նախկին իշխանությունների կողմից Վայոց Ձորի մարզում իրականացվող ապօրինի գործունեության մասին: Նրա խոսքով՝ այդ վիճակը շարունակում է տիրել մարզում նաև այսօր, պարզապես նախկին հանցագործներին փոխարինել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները:

Անդրադառնալով Վայոց Ձորի մարզում տիրող կոնկրետ խնդիրներին, նախկին Տիգրան Եղոյանն ասել է, որ մարզում, մասնավորապես՝ Շատին համայնքում, ամբողջ տնտեսությունը քանդվել է. «Իմ ճանաչած ֆերմերներից մեկը վաճառեց իր հողն ու հեռացավ երկրից: Բազմից ասել ենք՝ մարզում ջուրը գողանում են, հատուկ խողովակներով ջուրն ուղղում են Նախիջևան»:

Ֆերմերի խոսքով՝ այս ամենին համարժեք չարձագանքելը նման է ցեղասպանության և իր համար նշանակություն չունի, թե ում է դրանում մեղադրում նա՝ Նիկոլ Փաշինյանին, թե՞ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին:

Խոսելով գյուղատնտեսության մասին վարչապետի հայտարարություններից՝ Տիգրան Եղոյանն ասել է, որ վարչապետի ասածները բլեֆ են: Նախկին ֆերմերը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը Թալինում, երբ նա ասել էր, որ խոշոր ներդրում է լինելու, եվրոստանդարտին համապատասխան անասնագոմեր են կառուցվելու, իսկ այսօր տեսնում ենք, որ ոչինչ էլ գյուղատնտեսության ոլորտում չի եղել:

Տիգրան Եղոյանը ցավով է նշում, որ գյուղացին լքում է իր հողն ու տունը, որն իրական տագնապ է, քանի որ գյուղեր են դատարկվում:

Եզրափակելով խոսքը՝ Տիգրան Եղոյանը նշել է, որ նախատեսում է ծայրահեղ-ազգայնական շարժում սկսել: Հարցին՝ ինչո՞ւ ծայրահեղ, Եղոյանը պատասխանել է, քանի որ գյուղացուն զրկում են ապրելու հնարավորությունից, հետևաբար՝ իրենց ուրիշ քայլ չի մնում. «Գնալու ենք այն նույն ճանապարհով, ինչ արեց Նիկոլը: Նույն ձևով մենք կպատասխանենք նրան»:

դիտվել է 1791 անգամ
Լրահոս
Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am