Հայկ Մարությանի հրաժարականի հրամայականը. քաղաքական դաշտը ստարտային վիճակում է

Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների տողատակերից երեւում էր, որ օդում կախված է Երեւանի քաղաքապետի հրաժարականի, ավագանու ընտրությունների հարցը: Հարցը առճակատման էր հանել իշխանությանն ու ընդդիմությանը: Վերջին օրերի քաղաքական մթնոլորտը ձեւավորված է Հայկ Մարությանի եւ քաղաքապետարանի՝ կոռուպցիոն մեխանիզմով ստացած նվերների հարցերից: Ավագանու Լույս խմբակցության գործունեությունը, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը իմքայլականներին ստիպել էին զինվել մինչեւ ատամները եւ պատերազմի դաշտ դուրս գալ՝ հակառակորդին ջախջախելու հստակ սցենարով:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Աբու Դաբիի թագաժառանգը եւ հյուրանոցային խոշոր ցանցերից մեկի սեփականատերը ցանկացել են Երեւանում կարիքավորների համար անվճար հիվանդանոց, ինչպես նաեւ՝ երկու հյուրանոց կառուցել, սակայն քաղաքապետարանում քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված՝ գնացել են: Ծառուկյանը կոչ էր արել իր ասածը ճշտել հենց քաղաքապետ Հայկ Մարությանից:

«Իմ քայլի» պատգամավորներից շատերը անդրադարձան այս հայտարարությանը, Արփի Դավոյանն անձամբ ճշտել էր Մարությանից, որի հետ խոսակցության մանրամասները հրապարակեց ԱԺ ամբիոնից: «Հյուրերը եկել են կիրակի օրով, քաղաքապետն էլ նորմալ՝ շուքով ընդունել է: Խոսք չի եղել անվճար հիվանդանոցի մասին, այլ եղել է հիվանդանոցի եւ հյուրանոցի մասին: Հյուրերը ցանկացել են հող ձեռք բերել Երեւանի կենտրոնում: Ասել են, որ հողատարածք կենտրոնում չկա, ուստի այլ տարածքում կարող են ձեռք բերել: Հրաժարվել են: Մարությանն առաջարկել է մասնավորից գնել, հրաժարվել են: Առաջարկել են նաեւ այլ բիզնես ծրագրեր, որոնցից կարող են շահույթ ստանալ: Առաջարկել են նաեւ օգնել փաստաթղթային հարցերում եւ ընդառաջել, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել:

Երբ պարոն Ծառուկյանը հայտարարել է, թե ներդրող է եկել, իսկ դուք բոցաշունչ ելույթներ եք ունենում, պարոն Արման Աբովյան, ասեմ, որ նման բան չի եղել»: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ խոսեց Էդմոն Մարուքյանի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին:

«Օրեր առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ ստեղծելու քննիչ հանձնաժողով, որն ըստ էության ունենալու էր ավագանու լիազորություններ: Այդ հայտարարությանը ծանոթանալուց հետո ինձ մոտ երկու միտք առաջացավ՝ առաջինը՝ Էդմոն Մարուքյանն այլևս չի վստահում Երևանի ավագանու Լույս խմբակցության իր գործընկերներին և որոշել է օգնության հասնել: Երկրորդ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր պատգամավորական վերահսկող լիազորություններն իրականացնելիս և կառավարությունում գեթ մեկ կոռուպցիոն ռիսկ չհայտնաբերելու պարագայում և իր սեփական քաղաքական վարկանիշը բարձր պահելու համար փորձել է ներխուժել քաղաքապետարան, որտեղ նա հույս ունի գրանցել գեթ մեկ կոռուպցիոն սխեմա: Ես պարոն Մարուքյանին կարող եմ առաջարկել չստեղծել նման հանձնաժողով, բայց և չդադարեցնել ուսումնասիրություները: Պարզապես գնալ իր մոտ այդքան լավ ստացվող երրորդ ճանապարհ փնտրելու և գտնելու ուղղությամբ:

Իսկ ինչ վերաբերում է մեր բավական ռիսկով քաղաքական ուժերին, ուզում եմ վստահեցնել, որ անսահման քանակությամբ կամազներ նվիրելու պարագայում էլ նրանց անօրինական շինարարությունը չէր շարունակվի: Թեկուզ այն գտնվում է Աբովյան փողոցում, թեկուզ այն բոլորին հայտնի Կեմպինսկի հյուրանոցն է»,- հայտարարեց Սոնա Ղազարյանը: «Դուք այսօր այս ամբիոնից չէիք խոսի Երևանի քաղաքապետարանի կամազների խնդրի մասին, եթե չլիներ ավագանու Լույս խմբակցությունը: Եթե խոսում եք քաղաքապետարանի թափանցիկ գործելաոճի մասին, ես ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ մենք բացահայտեցինք այդ թեման, և եթե չհրապարակեինք, ձեզանից շատերը չէին իմանա այդ մասին»,- հակադարձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Տիկին Ղազարյան, ես ձեզ կհորդորեմ՝ անցեք Էդմոն Մարուքյանի քաղաքական ճանապարհը, հետո նրան կոչեր արեք»,- ասաց Սամսոնյանը:
«Ես հիշում եմ, որ տիկին Սամսոնյանը գնում էր, զիբիլի ֆոնի վրա սելֆիներ էր անում,ելույթներ էր ունենում: Ես չեմ հասկանում՝ խնդիրն ինչո՞ւմ է կայանում, որ զիբիլի ֆոնի վրա այլևս սելֆի անելու հնարավորություն չկա՞»,- հաջորդ ելույթը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանինն էր:Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղից բացականչեց, որ կա: «Եթե կա, դուք կարող եք այդ հնարավորությունից օգտվել, պարոն Գորգիսյան»,- ասաց Ալեն Սիմոնյանը:Նա անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությանը:«Եկեք համեմատենք Երևանը և Աբովյանը: Աբովյան քաղաքում տարիներ շարունակ քաղաքապետ է հանդիսացել ԲՀԿ ներկայացուցիչը: Եվ մեծ հիվանդանոցի փոխարեն կարող էր մի հատ փոքրիկ հիվանդանոց կառուցել արաբական էմիրություններից եկած այդ անձը: Չի կառուցվել, որովհետև 4 տարի կառավարման հետևանք Աբովյան քաղաքում եղել է 5 քրեական գործ, դեռ 5 քրեական գործ: Եկեք հլա փոքր քաղաքների վրա գործ արեք, նոր խոսեք»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հայտարարություններից տպավորություն կար, որ քաղաքապետի հրաժարականը սարերի ետեւում չէ, իսկ քաղաքական ուժերն արդեն նախընտրական քարոզարշավ են սկսել:

Անի Սահակյան

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am