Հետողորմեա. ինչ պլան ունի Փաշինյանը ԱԱԾ-ի եւ ոստիկանության համար

Խորհրդարանը մերժեց Լուսավոր Հայաստանի աղմկահարույց նախագիծը:
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր օրենսդրական փաթեթ, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր գնահատել այս փոփոխությունները, սակայն փաթեթը սեպտեմբերից սկսած երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվում։ Այսօր էլ հակառակ նախագծի հեղինակների հիշեցումների՝ մեծամասությունը չընդգրկեց օրակարգ եւ այն դուրս եկավ շրջանառությունից:

Մարուքյանը մինչ այդ հիշեցրեց, որ իշխող դաշինքի պատգամավորները սկզբից գովաբանում էին, անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր հիացած նախագծով եւ այդ մասին չթաքցրեց իր ելույթում: Մարուքյանը նշեց, որ իրենք համաձայնել են այդ պաշտոններին պաշտպանության նախարարությունից անձանց նշանակման առաջարկությանը, բայց այդպես էլ անհրաժեշտ համատեղ քննարկումներ չկազմակերպվեցին: Իր հերթին, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը իրականում լուրջ բարեփոխումների կարիք ունեն, բայց դրա համար ժամանակ եւ զգույշ մոտեցում է պետք։
«Մենք փորձում ենք գտնել լուծումներ, որոնք, նախ, կլինեն սահմանադրական, երկրորդ՝ չեն խափանի համակարգը»: Արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ Արարատ Միրզոյանը: Իրենց դիրքորոշումը բացատրեց նրանով, որ օրինագծի ներկայացված տարբերակը հակասել է Սահմանադրությանը, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է։
Նշենք նաեւ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների, այնպես էլ փորձագիտական հանրույթի շրջանում։

Սակայն իշխանականները մոտ մեկ ամիս առաջ այնպես էին պաշտպանում, ասես իրենք էին գրել-տվել Լուսավորի ձեռքը: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները հաջողությամբ են անցել քննությունը եւ կնշանակվեն այդ պաշտոնում, այդ պատճառով էլ իշխանությունը նահանջեց: Հիմա մնում է հասկանալ՝ կունենա այդքան բարոյականություն ետ վերադարձնելու նաեւ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ում աշխատանքից ազատեցին այս նախագծի պատճառով: Այդ մասին անգամ պաշտոնապես հաստատվեց՝ վարչապետի խոսնակի մակարդակով: Քոչարյանն էլ դեմ էր արտահայտվել համակարգին վերաբերող նախագծին ու հայտնվել իշխանության թիրախում: Հիմա երբ դիրքորոշումները համընկնում են առնվազն անարդար կլինի նրան չվերադարձնելը:

Անի Սահակյան

դիտվել է 4895 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am