Ձախողման մեխանիկա

«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով` Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սամվել Կարապետյանը, սակայն, հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող ներկայանալ, բացի այդ, ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հուլիսին առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: ՔԿ վարույթում քննվող քրեական գործով Սամվել Կարապետյանին հարցաքննելու ցուցում էր տվել դատախազությունը: Նարեկ Կարապետյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որևէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են:
Իշխանության մոտ խրոնիկ է դառնում կիսատ-պռատ, մեկ հոգու ցուցմունքի վրա քրեական գործի հարուցում, որը ոչ թե արդյունք, այլ սոսկ էֆեկտ  ունենում: 

Դեռեւս անցած տարի արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին էլ վկայի կարգավիճակում կանչեցին հարցաքննության, մեծ քննարկում ծավալվեց, ընդհուպ իշխանականները համացանցային դիսկուրսով այսպես ասած՝ քվեարկություն էին իրականացնում՝ կներկայանա", թե ոչ, ներկայանալուն պես կարգավիճակը փոխեցին ու ձերբակալեցին երկրորդ նախագահին:

Հարցաքննության կանչելու, կալանքի որոշում է կայացվել մի շարք նախկինների վերաբերյալ, որոնք այժմ էլ գտնվում են Ռուսաստանում ու ցանկություն չունեն վերադառնալ: Օրերս էլ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, մինչդեռ ամիսներ առաջ նա ներկայացել, հարցաքննվել էր եւ կարող էին հենց այդ ժամանակ հարցը լրջացնել, լուծել: Բայց իրավական գործընթացները վերսկսվեցին, երբ նա այլեւս Հայաստանում չէ ու այդկերպ ավելի է լայն քննարկում ծավալվեց նրա շուրջ: Բոլոր դեպքերում էլ հանրությունը տեւական ու բուռն քննարկում է ունենում, բայց մեծ աղմուկին հաջորդում է դատարկությունը ու պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ՝ թե ձերբակալվածների, թե Հայաստան չվերադարձող  եւ իրավապահ մարմիններին ներկայանալ չցանկացողների քրեական գործերի, գործ ունենք ոչ իրավական, հիմնազուրկ գործերի հետ: Ասվածն անհերքելիորեն ապացուցվեց ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում, այնպես էլ Կոստանյանի, ով իրեն առնչվող գործը իրավաբանորեն ջախջախեց: Մյուսների փաստաբանները նույնպես նմանատիպ հայտարարություններ են անում: Ստացվում է, որ իշխանությանը ոչ այնքան արդյունքն է հետաքրքիր, որքան էֆեկտը, որ հանրությունը, խոսի, քննարկի, թե այսինչին էլ են կանչել հարցաքննության, երկրորդի նկատմամբ հետախուզում հայտարարել եւ այսպես շարունակ:

Անի Սահակյան

դիտվել է 3053 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am