Գովազդի՞, թե Սևրի պայմանագրի կողքին պառկելու արժանի կառույց. իշխանությունների համար տեսակետ փոխելը դարձել է գուլպա փոխելու պես բան

«Փաստը» գրում է. «Շատ է խոսվել այն մասին, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը որոշ սկզբունքային հարցերում իր դիրքորոշումը կտրուկ փոխել է:

Վարչապետի այսպիսի մոտեցումը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական օրակարգի հարցերին, այլև արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրներին:

Եվ հատկապես ուշագրավ է Փաշինյանի փոփոխական դիրքորոշումը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ:

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նա առիթը բաց չէր թողնում ամենախիստ քննադատության ենթարկելու անվտանգային այդ կառույցը:

Նա նշում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում: Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին.

«Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է:

Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:

Հասկանալի է, որ այդ ժամանակ Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, կարող էր ժողովրդահաճո հայտարարություններ անել, քանի որ իր վրա որևէ պատասխանատվություն դրված չէր:

Բայց երբ արդեն ԱԺ-ում քննարկվում էր վերջինիս՝ վարչապետ ընտրվելու հարցը, պատգամավորների շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ նրա հայտարարությունների մասով մտահոգություն կար:

Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի շուրջ հարց հնչեց, որին ի պատասխան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում։

Եվ միայն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը մեղմացրեց իր քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում՝ հասկանալով, որ իր վրա պատասխանատվություն է դրված, և չի կարող ինքն այլևս «օդից կախված» հայտարարություններ անել՝ մանավանդ, երբ ամեն քայլափոխի հայտարարում էր, թե իրենց կատարած հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ:

Սակայն Փաշինյանի այսպիսի հայտարարությունը չխանգարեց, որ սև ամպեր կուտակվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գլխին, երբ վերջինիս 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելու մասով:

Մեղադրանքի առաջադրումից հետո սկսվեց գործընթաց` Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:

Իսկ 2018 թ. նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվեց գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Արդյունքում ՀԱՊԿ-ի շուրջ Փաշինյանի վարած քաղաքականությունը դժգոհություն առաջ բերեց կազմակերպության անդամ երկրների շրջանում, Բելառուսը փորձեց իր ներկայացուցչին ժամանակից շուտ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, և չնայած չհասավ այդ նպատակին, բայց Հայաստանն, ըստ էության, կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցած այս միջադեպը ոչ միայն բացասական ազդեց Հայաստանի հեղինակության, այլև այդ անվտանգային կազմակերպության վարկանիշի վրա:

Տեսնելով, որ արկածախնդիր քաղաքականության պատճառով Հայաստանը կարող է անվտանգային խնդիրներ ունենալ, և իր վարկանիշը կարող է մեծապես տուժել դրանից, Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ դառնալով ՀԱՊԿ-ի մոլի ջատագով:

Եվ այդ կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ արդեն ՀՀ վարչապետը սկսեց հայտարարել, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է և կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է մեր տարածաշրջանում:

Իսկ օրերս Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետը սմարթֆոնով լուսանկարեց գագաթաժողովում ընդունված որոշումների ներքո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ստորագրություններն ու տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում:

Իսկ ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ իր սմարթֆոնով լուսանկարեց ՀԱՊԿ պայմանագիրը, Փաշինյանը նշեց, թե այդ քայլով ՀԱՊԿ-ի գովազդն է անում: ՀԱՊԿ-ի գովազդ անելիս՝ Փաշինյանը մոռանում է, որ ժամանակին հայտարարում էր, թե ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի:

Երևի այդ պատճառով է, որ շատ փորձագետներ, այդ թվում՝ արտերկրյա, նշում են, թե այս իշխանությունների համար տեսակետ փոխելը դարձել է գուլպա փոխելու պես մի բան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am