Մեջլիսի քշածն ու Մեհրիբանի բերածը

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, երեկ դիմեց Ադրբեջանի նախագահին ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրանքով: Երեկ տեղի ունեցած լիագումար նիստին խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան ընթերցել է Միլի մեջլիսի որոշման նախագիծը, որը դրվել էր քվեարկության և ընդունվել 99 կողմ ձայներով:

Համապատասխան նախաձեռնությամբ հանդես էին եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները: Նրանք դա բացատրել էին Ադրբեջանում իրականացվող բարեփոխումներով, և ընդգծել՝ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումներն ընդգրկեն նաև իշխանության օրենսդիր թևը: Քննարկումներից հետո որոշում էր ընդունվել դիմել նախագահին խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրանքով:

Նախկինում Ադրբեջանը դրախտ ներկայացնող Ադրբեջանի պատգամավորներն այսպիսով, որոշեցին ցրվել և մանդատները փոխանցել «առավել երիտասարդ, լեզուներ իմացող, ստեղծագործ քաղաքական գործիչների»: Խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու՝ իշխող կուսակցության համապատասխան խնդրանքն՝ ուղղված երկրի նախագահին, Ադրբեջանի օրենսդիր մարմինն ընդունեց ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Այժմ նախագահ Իլհամ Ալիևը պետք է հայտարարի երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրը: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Այսպիսով, վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային հաջորդ տարվա աշնանը:

Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող՝ Իլհամ Ալիևի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան»-ը, որի ձեռքում է 125 մանդատներից 70-ը, անցյալ շաբաթ հայտարարեց, թե ցանկանում են լուծարել իրենց վերահսկողության տակ գտնվող օրենսդիր մարմինը, որը, ինչպես պնդում են, խանգարում է երկրի առաջնորդի բարեփոխումներին: Ալիևի կուսակից պատգամավորները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպես են հատկապես խոչընդոտում կառավարության քայլերին և ինչ նկատի ունեն բարեփոխումներ ասելով:

Ըստ «Ազատության»՝ իշխող ուժի ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը, փոխարենը, մատնանշում էր պաշտոնական Բաքվի կողմից այնքան քննադատվող եվրոպական երկրների փորձը՝ թվարկելով արևմտյան այն երկրները, որոնք նույնպես «ցրել են խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացրել և հաջողել»: «Մեծ Բրիտանիա, Իտալիա, Խորվաթիա, Իսպանիա, Ուկրաինա: Այս երկրներում հասկացել են, որ օրենսդիր մարմինը չի համապատասխանում ժողովրդի մարտահրավերներին», խորհրդարանում հայտարարել է «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդներից Սիյավուշ Նովրուզովը: Ադրբեջանական խորհրդարանում քննարկումները շարունակվում էին, իշխող խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով ամբիոնից հայտարարում են լուծարվելու անհրաժեշտության մասին:

«Նախագահին խանգարող» խորհրդարանի լուծարման մասին անսպասելի հայտարարությունները Ադրբեջանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: Պատճառների մասին չկա պաշտոնական պարզաբանում, հնչում են բացառապես ենթադրություններ:

Ալիևին հղած դիմումում, որն այսօր ներկայացնում էր իշխող խմբակցության պատգամավոր Բախար Մուրադովան, մասնավորապես ասվում էր․ «Նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը վերջին ամիսներին նոր որակական փուլ է մտել: Նախարարների կաբինետում, գործադիր իշխանության կենտրոնական և տեղական մարմիններում, դատական համակարգում, մի խոսքով՝ բոլոր ոլորտներում կառուցվածքային և կադրային փոփոխությունները ժողովրդի կողմից դրական են գնահատվում: Բարեփոխումների համակարգային բնույթը, նոր մարտահրավերները, հանրության սպասելիքներն ու նմանօրինակ հանգամանքները պայմանավորում են բարեփոխումների խորացում և՛ օրենսդիր մարմնում, և՛ խորհրդարանի նորացում»: Մուրադովան պնդել է, որ ներկայիս խորհրդարանի գործունեությունը չի համապատասխանում իր թվարկած իրողություններին:

Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում, մինչդեռ, կարծում են, որ խորհրդարանի լուծարումը իշխանության ներսում առկա ճգնաժամի մասին է վկայում, մի մասը պնդում է, որ օրենսդիր մարմնի արտահերթ ընտրությունները նշանակում են հերթական փուլը իշխանությունը նախագահից առաջին փոխնախագահին` առաջին տիկին Մեհրիբան Ալիևային սահուն փոխանցելու ճանապարհին:

«Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիևային նոր վարչական լծակներ տալու մասին: «Թուրան»-ի խմբագիրը հավելում է, որ նախագահ Ալիևի նախաձեռնած կադրային փոփոխությունները, ընդհուպ՝ իր աշխատակազմում, հենց այդ մասին են խոսում՝ նա ազատվել է հին կադրերից, ինչպիսիք են նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, նախագահի օգնական Ալի Հասանովը, և փոխարենը, ինչպես նշում է Մեհմա Ալիևը, պաշտոններ են ստացել Մեհրիբան Ալիևայի վերահսկողության տակ գտնվող ոլորտներում աշխատող անձինք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3263 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am