Կանադական նավթի գինը հասել է 14 դոլարի
Նավթի ամենաէժան ապրանքանիշներից մեկի՝ կանադական Western Canadian Select-ի գինն ընկել է մինչև 14 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Brent տեսակի նավթի գինը Երևանի ժամանակով ժամը 11:40-ի դրությամբ 30,37 դոլար է մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում էժանացել է մինչև 30,32 դոլար մեկ բարելի դիմաց:
