Կաշառք հրաժարականի դիմաց

Այսօր Պետաիրավական հանձնաժողովը քննարկում է այն նախագիծ, որը այլ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, շանտաժ անվանել հնարավոր չէ։
Սահմանադրական դատարանի անդամները համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին ծեփվելուց հետո, հրաժարական չեն տալիս, ուստի իշխանությունը որոշել է նրանց վաղաժամ թոշակի ուղարկել, այսպես ասած՝ կաշառել, չի բացառվում՝ շանտաժով ուղարկել թոշակի։ ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու հարկատուների հաշվին մինչեւ ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած՝ ձեր աշխատավարձը կստանաք։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը հարցրեց նախագծի զեկուցող արդարադատության նախարարից՝ սա դատավորների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվել հենց ՍԴ դատավորները, ինչո՞ւ, օրինակ, նույն կանոնը չեն ցանկանում կիրառել Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ: «Հիմա, օրինակ, ես էլ կուզեի իմ չորս տարիների աշխատավարձը միանգամից տային ու ես գնայի ըմբոխշնեի ձմեռային Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել: Եվ չե՞ք կարծում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Որ ասում ենք «Սահմանադրական դատարանի ճգնաժամ», խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը:
«Ճգնաժամ ասելով հասկանում ենք, որ մենք սահմանադրական փոփոխությունները քննարկելիս 2015 թվականին ասել ենք, որ ՍԴ-ի մոդելը սխալ է, ուստի անդամներին առաջադրող մարմինները պետք է լինեն երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովը, կառավարությունը և ՀՀ նախագահը: Սակայն այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ: Մենք չենք աղճատում կենսաթոշակի ինստիտուտը, նրանք կամավոր կարող են անցնել կենսաթոշակի: Ինչ վերաբերում է հարկատուներին, ապա ինքս տարբեր ոլորտներում եմ աշխատել և շատ լավ գիտեմ հարկատուների վերաբերմունքն իրենց վճարած հարկերին: Որոշակի առումով մտահոգություններ առաջացնում է, սակայն հանրությանը տալ հաջորդ հարցը`իրենք որքան են պատրաստ հարկ վճարել և աշխատավարձ տալ այն պաշտոնատար անձանց, որոնք նկատմամբ վստահությունը ցածր է»,- եղավ նախարարի պատասխանը:
Գեւորգ Պետրոսյանի մոտ նախարարի պատասխանը նոր հարցեր առաջ բերեց՝ «Այդ ինչպե՞ս եք ստուգել. եթե այդպես է ժողովուրդը բոլոր դատավորներին չի վստահում, դրեք բոլորին հեռացրեք: Եթե մենք դժգոհության տեսանկյունից նայենք, ապա բոլոր պետական մարմիններից ժողովուրդը դժգոհում է: Հիմա, եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, դրախտի «ուղեգի՞ր» եք տալիս»:
Քննարկման ողջ ընթացքում մի շարք օբյեկտիվ հարցադրումներ հնչեցին ի մասնավորի, թե այդ որ որոշումն է, որի պատճառով ՍԴ անդամները չեն վայելում հանրության վստահությունը։ Հեղափոխությունից հետո այդ ինչ ոչ օբյեկտիվ որոշում է ընդունել ՍԴ-ն, որը անվստահություն է առաջացրել։ Սակայն իմքայլականները բոլոր հարցադրումներին զրո պատասխան ունեին։ Իրականում ակնհայտ է, որ խնդիրը ՍԴ նախագահն է, որի դեմ ամիսներ շարունակ գործի էր դրվել պետական ողջ մեքենան՝ ԱԱԾ, Քննչական, ԱԺ, սակայն ապարդյուն, որեւէ կոմպրոմատ հնարավոր չեղավ գտնել ՍԴ նախագահի դեմ, որը պատճառ կդառնար նրա հրաժարականի։ Հիմա որոշել են ողջ ֆրոնտով պայքարել եւ առաջարկում են փող հրաժարականի դիմաց։

Անի Սահակյան 

դիտվել է 1897 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am