Այս կոնֆլիկտում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով. Շուլց
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է թուրքական իշխանություններին:«Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի գնում: Այս կոնֆլիկտում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
