Կինոն ավարտվեց. Սպասենք նոր կինոյի բեմադրմանը

Ադրբեջանի խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու իշխող կուսակցության նախաձեռնությունն, ինչպես հայտնի է, քննարկվելու է օրենսդիր մարմնի դեկտեմբերի 2-ի նիստում:

Մինչ ինքնալուծարվելը Միլի Մեջլիսը արագորեն ավարտում է գործերը: Նախօրեին հաստատվել է 2020թ. պետբյուջեն, նոր օմբուդսմեն է ընտրվել: Նա 39-ամյա Սաբինա Ալիևան է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է:
Հիշեցնենք, որ Ադրբեջան ներկայիս խորհրդարանը ցրելու մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իշող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհուրդն արդեն պաշտոնապես հանդես է եկավ այդ նախաձեռնությամբ: Մամուլի ասուլիսում կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ախմեդովը ասել էր, թե այդ քայլով կուսակցությունը ցանկանում է աջակցել նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին և դրա համար անհրաժեշտ է թարմացել խորհրդարանի կազմը: «Ենի Ազերբայջանի» քարտուղարը իրենց պատգամավորներին կոչ էր արել այդ նախաձեռնությունը խորհրդարանում կյանքի կոչել:

Նրանց խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, 70 պատգամավոր ունեն ու քաղխորհրդի կոչից հետո նրանք անմիջապես դիմել են հարցը լիագումար նիստում քննարկելու համար:

«Թուրանը» նշում է, որ իշխանությունները, նույն Ալի Ախմեդովը ավելի վաղ կտրականապես հերքում էին խորհրդարանը լուծարելու լուրերը, պնդելով, որ սա շատ լավ և աշխատունակ խորհրդարան է: «Դրական այդ գնահատականները, թե ինչ պատճառով են փոխվել, Ախմեդովը մոռացել է հայտնել», - հեգնում է «Թուրանը»:
Ադրբեջանի խորհրդարանի կազմում 125 պատգամավոր կա, նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով: Ներկայիս խորհրդարանը ընտրվել է 2015թ. աշնանը: Խորհրդարանը ցրելու իրավական հիմքերը ընդունվել են 2016-ի սահմանադրական փոփոխություններով: Սահմանադրական դրույթում մի քանի նորմ է սահմանված, թե որ դեպքում երկրի նախագահը կարող է ցրվել խորհրդարանը, դրանք, ըստ էության, վերաբերում են խորհրդարանի պարտականությունների չկատարմանը: Ադրբեջանի փորձագետների կարծիքով ինքնալուծարվելու որոշումը պարզապես արհեստականորեն կհամապատասխանեցվի այդ նորմերից որևէ մեկին:

Ըստ «Ազատության»՝ գծագրված սցենարը իրականացնելու դեպքում, իսկ դրանում Ադրբեջանում կասկածներ չկան, Ադրբեջանում առաջին անգամ խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ կանցկացվեն: Որոշումն ընդունվելուց հետո ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, դա կարող է ընկնել հունվարի վերջ, փետրվարի սկիզբ ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նոր խորհրդարան ունենալուց բացի, վերջին շրջանում նաև կադրային զգալի փոփոխությունների է դիմել՝ մինչ այս փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները, վարչապետն ու փոխվարչապետը, իսկ օրերս Ալիևի հրամանագրով փոփոխություններ են տեղի ունեցել նրա աշխատակազմում: Մասնավորապես աշխատանքից ազատվեց նախագահի աշխատակազմի հնաբնակներից մեկը՝ քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Մինչդեռ Ադրբեջանական ընդդիմությունն առայժմ չի կողմնորոշվում` ինչ մարտավարություն է հարկավոր որդեգրել երկրի խորհրդարանի լուծարումից հետո:
Ադրբեջանում գործող առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին համոզված է, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ անցկացնել, որպեսզի լիարժեքորեն վերահսկեն քաղաքական պրոցեսները: «Իշխանություններին այս որոշմանը դրդած գլխավոր գործոնն այն ըմբռնումն է, որ բողոքավոր ընտրազանգվածի թվաքանակը Ադրբեջանում օրեցօր մեծանում է: Կառավարությունը չգիտի, թե մինչև հաջորդ աշուն ինչ փոփոխությունների կենթարկվի ուժերի հարաբերակցությունը երկրում: Այդ իսկ պատճառով նրանք խորհրդարանը վաղաժամ լուծարում են, որպեսզի վարչակազմը կարողանա հանպատրաստից ընտրություններ կազմակերպել և հերթական անգամ կեղծել դրանք», - ըստ «Ազատության»՝ նկատել է Ալի Քերիմլին:

Ընդդիմադիր գործիչը չի հավատում, որ գործող իշխանություններն Ադրբեջանում կարող են արդար ընտրություններ անցկացնել: Դրա հետ մեկտեղ Քերիմլին նշում է, որ իր ղեկավարած կուսակցությունը կքննարկի առաջիկա ընտրություններին մասնակցության հնարավորությունը: «Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը լրջորեն կքննարկեն ստեղծված կացությունը», - ասում էր Քերիմլին:
«Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին խորհրդարանի լուծարումը դրական է գնահատում, սակայն վստահ չէ, որ հաջորդ գումարման Միլի Մեջլիսն ավելի լավը կլինի: «Այս խորհրդարանն, իհարկե, պետք է ցրել, քանի որ այն ձևավորվել է առանց ժողովրդի մասնակցության: Բայց նույնատիպ խորհրդարանի ձևավորումից խուսափելու համար հարկավոր է բարեփոխել ընտրական օրենսգիրքը», - գրել է Հաջիլին:

Առաջիկա ընտրությունների հանդեպ թերևս ամենալավատեսորենը տրամադրված են նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանք» REAL շարժման շարքերում, խորհրդարանի լուծարման մասին քաղաքական որոշումը հրապարակելուց մի քանի ժամ անց հայտարարում էր ընդդիմադիր գործիչը: «Խորհրդարանի լուծարման հիմքերը ի հայտ եկան դեռ մայիս ամսին, երբ Միլի մեջլիսը հրաժարվեց քննարկել մեր կուսակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին Բաքվում քաղաքապետի ընտրությունների անցկացմանը, - նկատում է Մամեդովը հավելելով. - Խորհրդարանը կարելի էր դեռ այն ժամանակ լուծարել, քանի որ այն խուսափել էր իր օրինաստեղծ գործառույթների կատարումից: Չցրեցին այն ժամանակ, ցրում են հիմա: Ամեն դեպքում խորհրդարանի լուծարումը մենք դրական ենք գնահատում և պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին»։

Ադրբեջանում մեծ «բեմադրություն» է նախապատրաստվում: Թե ինչպիսին կլինի Ալիևի վերադասավորված Ադրբեջանի քաղաքական, արտաքին քաղաքական կյանքը՝ իսկապես դժվար է կանխատեսել: Բայց որ փոփոխությունները ազդեցություն կունենան նրա կողմից վարվող քաղաքականության վրա՝ դա վստահաբար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2845 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am