Կեղծ ընտրարշավը Արցախում սկսված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

Ինչպես նկատելի է՝ Արցախի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպող գործիչների ցանկից բացակայում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով բառացիորեն մեկ օր առաջ հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին, ի տարբերություն օրինակ Դաշնակցության, որը դեռեւս որոնումների մեջ է, չի կողմնորոշվում սեփական թեկնածու առաջադրել, թե միասնական, ինչի առիթով հանդիպումների մեջ են, ի տարբերություն Մասիս Մայիլյանի, որը նույնպես կամուկացի մեջ է ու հստակ առաջադրվելու հայտարարություն չի արել: Բալասանյանին, մեր տեղեկություններով, հարկ չեն համարել հրավիրել հանդիպմանը, ինչու, կարծում ենք՝ հայտնի է բոլորին: Տեւական ժամանակ է նա բացահայտ առճակատման մեջ է ՀՀ իշխանությունների հետ ու սուր քննադատում է Հայաստանում վարվող քաղաքականությունը՝ անձնավորված, առանց երկնչելու, քանի որ նա հասկանում է, որ երկրի համար վճռական ու վտանգավոր ժամանակաշրջանում ջայլամային կեցվածքը հանցակից լինել կնշանակի: «Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որեւէ անհատի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին, ես երեւույթներին եմ գնահատական տալիս: Մի քանի օր առաջ հարցազրույցներ եմ տվել եւ դա շարունակելի է լինելու: Իմ գնահատականը հետեւյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե Հայաստանի, Արցախի տարածքում»,-երեկ հայտարարեց Բալասանյանը:

Բայց այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն առաջնորդվեց ոչ թե քաղաքական,պետական, այլ անձնական՝ նեղ մտածողությամբ՝ ցույց տալով, որ չի հանդուրժում իր հասցեին քննադատությունը, այլախոհությունը, իսկ այս պարագայում խոսել, թե աջակցելու է Արցախի իշխանություններին ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար, առնվազն ծիծաղելի է, քանզի մեկնարկն արդեն իսկ գուժում է, որ այդ Փաշինյանը կողմնակալ է ու ոչ մի երաշխիք, որ անհավասար պայմաններ ստեղծելով առաջ կբրդի իր թեկնածուին:
Հ.Գ.-Տարակուսելի է նաեւ Բակո Սահակյանի դիրքորոշումը, թե ինչու է նա համաձայնել այսպիսի խտրական հանդիպման մասնակից դառնալ, կպարզենք առաջիկայում:

Անի Սահակյան

դիտվել է 2166 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am