Թուրքական 5–րդ շարասյան «անտիվերնատունը»

Իշխանությունը չի կարողանում թաքցնել իր անհանգստությունը և մտահոգությունը։

1–ին փուլում շփոթված էին ու գազազած։ Զոռ էին տվել հայհոյանքին։ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատան» դեմ ֆեյքային լայնամասշտաբ գրոհ կազմակերպվեց։

Հետո, երբ մի փոքր շողուլի եկան, խաղի մեջ մտցրեցին ֆեյքերի իրական տերերին՝ իրենց դեմքերով։ Բոլորին հանձնարարված էր առնվազն մեկ «ստատուս» գրել Ֆեյսբուքով կամ մեկ հարցազրույց տալ «Վերնատան» դեմ։ Հիստերիկ դրսևորումների ականատեսը դարձանք։

Հիմա դիմել են հին հաճախորդներին, որպեսզի նրանցից նոր ծառայություններ ստանան։ Ուզում են «անտիվերնատուն» միջոցառում կազմակերպել։

Անկայուն հաճախորդ (տեղական տերերին հաճախակի փոխելու առումով) ու թուրքական 5–րդ շարասյան կայուն առաջամարտիկ Արման Բաբաջանյանին հանձնարարված է «Վերնատան» դեմ աշխատել։ Այդ առումով համընկել են «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերի ու «թավշիկուսների» շահերը (Նիկոլ Փաշինյանն ու Արման Բաբաջանյանն իրականում միմյանցից զզվում են, քանզի նախկինում եղել են հաճախորդաց հարեմի անդամներ ու ներտեսակային հակասություն ունեն, ընդ որում՝ այդ հարեմում Արմանն աստիճանակարգով ավելի բարձր տեղում էր գտնվում, քան Նիկոլը)։

Մինչև Նիկոլի վարչապետ դառնալը թունդ հակահեղափոխական, իսկ վարչապետափոխությունից հետո ոչ պակաս թնդության հեղափոխական աշխատող Արման Բաբաջանյանի վրա դրված է սեփական լրատվամիջոցներով «Վերնատան» դեմ «մուտիլովկաներ» տարածելու գործը։ Բացի այդ՝ սեփական մոր դեմ ցուցմունք տված, բանակից ծլկելու համար դատված և փաստաթղթերի կեղծումներով զբաղված սույն Արմանի վրա դրված է «անտիվերնատուն» օպերացիայի իրականացումը։ Ինչքան շուն–շանգյալ կա նա պետք է հավաքի մի տանիքի տակ ու ցույց տա, թե իբր կա ևս մեկ արտախորհրդարանական համախումբ։

Կարելի է պատկերացնել, թե ինչքան անբարոյականի զավակ, քաղաքական սուտենյոր, ազնիվ քյարփինջ, ուրիշի ջրերն ընկած դեբիլոիդ ու դրսի գործակալ կա, փորձելու են իրար գլուխ հավաքել ու «խմբակային» ակտ իրագործել։ Այսինքն՝ սպասվում է խմբակային լյուստրացիա։ Թուրքական 5–րդ շարասյա՛ն լյուստրացիա։

Եթե մենք առողջ հասարակություն լինեինք, ապա Արմանի պես մեկը նույնիսկ տանից չպետք է կարողանար դուրս գալ։ Սրան ձեռքով բարև տալը պետք է հանրային պարսավանքի արժանանար, իսկ այս կեղծավոր–«տերտերին» պատկանող լրատվամիջոցում հյուրընկալվելը (էլ չասած՝ աշխատելը)՝ հայհոյանքին հավասար բան։ Բայց քանի որ մեր հանրային օրգանիզմը լրջորեն վնասված է, ուստի թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչը հանդես է գալիս հանրության անունից, դեմագոգիկ ձևով խոսում է արդարությունից ու բարձր արժեքներից։ Նա Երևանի կենտրոնում տեղակայված լրատվամիջոց ունի և հակահայկական քարոզ է անում իշխանության հովանու ներքո։ Ինչևէ։

«Անտիվերնատուն» խաղալու հարցում Արման Բաբաջանյանի էնտուզիազմը բացատրելի է։ Ինքը շատ լավ գիտի, որ ազգային–դեմոկրատական իշխանության պարագայում ինքը լավագույն դեպքում փախնելու է Հայաստանից (եթե հասցնի)՝ փորձելով վայելել այն գումարները, որոնք նա աշխատել է Հայաստանի ու Արցախի դեմ հանդես գալով, իսկ վատագույն դեպքում հայտնվելու է մեկուսարանում՝ մինչև այդ մանրամասն ցուցմունքներ տալով թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիոնալ իր դերակատարման թեմայով։

Ազգային–դեմոկրատական իշխանությունը քաղաքական կոմերցիայով չի զբաղվելու, Նիկոլի պես դրսի կապանքների մեջ չի լինելու, ապաքաղաքական չի լինելու։ Դա լինելու է այն իշխանությունը, որի պայմաններում թուրք–ադրբեջանական քարոզիչները «արևմտամետի» անվան տակ հակահայկական գիծ անցկացնելու հնարավորություն չեն ունենալու, 5–րդ շարասյան հաղթարշավ ապահովելու կարողություն չեն ունենալու, դատարանում անգամ սեփական մամաներին ծախելու միջոցով փրկվելու տարբերակ չեն գտնելու։

Այս պահին, սակայն, Արմանը կարող է հանգիստ լինել, քանզի Նիկոլ Փաշինյանի պես պետության ղեկավարի պարագայում թուրքական 5–րդ շարասյունը ոչ միայն կարող է հանգիստ գործել, այլ նաև իր նմաններին հավաքել մի տանիքի տակ՝ կեղծ պաթոսով լեցուն ու «քուրիկական» ձայնով քարոզ անելու համար։

Հայկ Ուսունց

դիտվել է 1895 անգամ
Լրահոս
Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am