Վերացող մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում


«Աշխատատեղերի ապագան Հայաստանում» ազգային մրցունակության յոթերորդ զեկույցի շրջանակում հարցումներ են անցկացվել հայաստանյան 86 ձեռնարկությունների շրջանում : Հարցումն իրականացվել է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, որոնք բարձր օղակների ղեկավարներ են կամ ֆինանսական, նորարարության կամ ռազմավարական գծով տնօրեններ:
Առաջադրված երեք հիմնական թեմաները՝ ընկերությունների ռազմավարական զարգացման ծրագրեր, տեխնոլոգիական վերափոխումներ և աշխատուժի հմտությունների պահանջներ նպատակ են ունեցել բացահայտել տնտեսության տարբեր ոլորտներում աշխատուժի պահանջարկ ձևավորող ընկերությունների ընկալումներն ու մտադրությունները, հետևել տեխնոլոգիական առաջխաղացումներին և փորձել բացահայտել աշխատատեղեր ստեղծելու վերափոխումը:

Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցը հրապարակել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը:

Որոշ մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում կվերանան


Կանխատեսվում է, որ որոշ մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում կվերանան` ավտոմատացման և տեխնոլոգիական առաջխաղացման հետևանքով: Արագորեն կրճատվում է մարդու կողմից կատարվող գործառույթների ծավալը՝ տեղը զիջելով մեքենաներին: Ակնկալվում է, որ նույնիսկ որոշ գործողություններ, որոնք ըստ էության մարդուն են բնորոշ՝ հաղորդակցությունը և շփումները, համակարգումը, ղեկավարումն ու խորհրդատվությունը, հիմնավորումն ու որոշումների կայացումը, ապագայում մասնակիորեն կավտոմատացվեն: 

Այսպիսով` ըստ հարցման արդյուքնների` Վերջին 12 ամսում իր աշխատակիցների վերապատրաստմանն աջակցել է հայաստանյան ընկերությունների մոտ 20%-ը: Հարցմանը մասնակցած ընկերությունների 30-50%-ը կարծում է, որ իրենց աշխատողների առնվազն 15-25%-ը ապագայում կարիք կունենա նոր հմտությունների և վերապատրաստման: Աշխատանքի պահանջները բավարարելու համար բոլոր աշխատողների 54%-ը կարիք կունենա նոր հմտությունների կամ որակավորման բարձրացման:

Պահանջվում են նոր հմտություններ

Մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են՝ վերլուծական մտածողությունը, նորարարությունը, ակտիվ ուսումնառությունը և ուսումնառության ռազմավարությունները: Կտրուկ աճում են տեխնոլոգիական հմտությունները՝ ցույց տալով նաև, թե ինչ արագությամբ են ընկերություններն իրենց գործունեության մեջ ներդնում նոր տեխնոլոգիաները։ Զգալիորեն մեծանում է «փափուկ» հմտությունների դերը՝ ինչպիսին են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, բանակցությունները և հաղորդակցությունը, նորարարությունը, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը:
Հարցվածների շուրջ 66%-ը նշել է, որ համակարգումը, կառավարումը, որոշումների կայացումը, խորհրդատվությունը, տեղեկությունների և տվյալների մշակումն պահըանջվող առանցքային գործառույթներից են: Հարցվածների 70%-ից ավելին կարծում է, որ վերլուծական մտածողությունն ու նորարարությունը, թիմային աշխատանքը, ակտիվ ուսումնառությունը, ռազմավարական մտածելակերպը և բարդ խնդիրների լուծումը կլինեն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են առանցքային աշխատանքներ իրականացնելու համար:
Մեծանում է նաև «փափուկ» հմտությունների պահանջարկը, որոնցից են նորարարական և ստեղծարար մտածողությունը, ակտիվ ուսումնառությունը, յուրօրինակությունը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը, քննադատական մտածողությունը և խնդիրների լուծումը:

Կարդալը, գրելը մոդայից դուրս է 

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ համակարգումն ու ժամանակի կառավարումը, ինչպես նաև ձեռքի ճարտարությունը, տոկունությունը և ճշգրտությունը, կարդալը, գրելը և ակտիվ լսողությունն այն հմտությունների շարքում են, որոնց պահանջը, ըստ կանխատեսումների, մինչև 2024թ. կնվազի։
Հարցվածների ավելի քան 80%-ը հակված է կարծել, որ բարձրագույն կրթությունը կարևոր է աշխատաշուկայի համար, թեև հնարավոր է՝ ստացած հմտություններն այլևս գործնականում կիրառական չլինեն: Ըստ հարցվածների գնահատման՝ հայաստանյան կրթության որակը միջին կամ ցածր է թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի աստիճաններում:
Գործարարները դժգոհ են շրջանավարտների գիտելիքի և հմտությունների որակից: Աշխատանքի վերափոխումները հասցեագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է մարդկային կապիտալի զարգացման համապարփակ ռազմավարություն: Երկրի կրթության որակը բարելավման կարիք ունի, որպեսզի կարողանա հարմարվել աշխատանքի շարունակ փոփոխվող հմտությունների պահանջարկին և բավարարել աշխատաշուկայի պահանջները:

Հայկ Դավթյան

դիտվել է 10920 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am