Հիմնական ռիսկը աշխատատեղերի զանգվածային կրճատումն է

Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցը, որը հրապարակել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը կրում է «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագիրը:
Համաձայն զեկույցում առկա տվյալների, գործազրկության, միգրացիայի և ներառականության առանցքային մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է թիրախավորել ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպ: Ավելի արագ և ներառական տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: Գործազրկության մակարդակը 24 տոկոս է, բնակչության շուրջ 30 տոկոսը համարվում է աղքատ: Կրթական համակարգը չի համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ աշխատանքային միգրացիան հանգեցրել է աշխատանքային ռեսուրսների զգալի կրճատման: 2017 թվականին աշխատունակ շուրջ 560 հազար մարդ չի մասնակցել տնտեսական արժեքի ստեղծմանը, արդյունքում, ՀՀ-ում մոտ 55 տոկոսով պակաս համախառն ավելացված արժեք է թողարկվել: 2011-17 թվականներին արտագաղթի բացասական սալդոն կազմել է 24 հազար մարդ:
Զեկույցում դիտարկվել է տնտեսական զարգացման և աշխատատեղերի աճի 3 սցենար՝ իներցիոն, արագացված և բեկումնային: Իներցիոն աճի սցենարը, որը ենթադրում է տնտեսական զարգացման պատմական տեմպերի շարունակում, Հայաստանում զգալի թվով աշխատատեղերի ստեղծում չի նախատեսում:
Արագացված աճը կբերի կառուցվածքային գործազրկության վերացման, իսկ գործազրկության մակարդակը կնվազի՝ մեկ տասնամյակում հասնելով համարյա բնական մակարդակի: Սա ապահովելու համար անհրաժեշտ է ՀՆԱ-ի 7-7.5 հաստատուն տարեկան աճ:
Հայաստանում արագացված տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Կանխատեսվում է աշխատատեղերի թվի անկում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ ծառայությունների, վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում ակնկալվում է աշխատատեղերի թվերի ավելացում:
Իներցիոն աճի դեպքում ակնկալվում է տնտեսական իներցիայի շարունակում. Մինչև 2030 թ. զբաղվածների թիվը կավելանա 20 հազարով և գործազրկության խնդիրը կմնա չլուծված:
Բեկումնային սցենարում հիմնական ռիսկը աշխատատեղերի զանգվածային կրճատումն է: Ըստ ուսումնասիրությունների աշխատուժի որակավորման, կրթական համակարգի առաջարկի և աշխատաշուկայի պահանջների միջև առկա է էական խզում: Հայաստանում ձեռնարկությունների ղեկավարների հարցումները փաստում են առաջիկա 5 տարվա բեկումնային տեխնոլոգիաների, մասնավորապես, մեծ տվյալների, թվային առևտրի և ամպային տեխնոլոգիաների ներդրման մասշտաբայնացում:
2030 թվականին աշխատուժի միայն 27 տոկոսը կլինեն աշխատաշուկա նոր մուտք գործողները, իսկ ամենամեծ մասնաբաժինը կկազմեն այս պահին ֆորմալ կրթության ցիկլն արդեն ավարտածները:
Նշվում է, որ թեև Հայաստանը անցում է կատարել միջինից ցածր եկամուտով երկրներից դեպի միջինից բարձր եկամուտով երկրների շարքին, ամեն դեպքում տնտեսության զարգացման արագությունը բավարար չի եղել լուծելու գործազրկության, միգրացիայի, տնետեսական ներառականության հարցերը: Տնտեսության աճը բավարար չի եղել կանխելու աշխատատեղերի կրճատումը: 2011-17 թվականներին զբաղվածների թիվը կրճատվել է 163 հազարով:

Հայկ Դավթյան

դիտվել է 1672 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am