«Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հրաժարական տան». Բորիս Նավասարդյան

Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մեր՝ մեկուկես տարի առաջ պատկերացրած պետության չգրված օրենքներով պետք է հրաժարական տան: Անունները իմաստ չունի հնչեցնել, քանի որ այդ ցուցակում հանգամանքների բերումով կարող էր հայտնվել ցանկացածը, եւ դրա ընդլայնվելու միտումը ակնհյատ է:

Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են, իբրեւ իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»:

Սա մեծ մոլորություն է` մարդիկ քվեարկել են իշխանության մասին իրենց երազանքների օգտին, որոնց համապատասխանելուց իրական պաշտոնյաները դեռ շատ են հեռու: Բոլորը… Թեեւ հասկանալի է, որ տարբեր հեռավորության վրա են… Այդ պատճառով անիմաստ եմ համարում, այսօր պահանջել որեւէ մեկի հրաժարականը, մանավանդ, որ ոչ պահանջների հասցեատերերը, ոչ էլ մյուսները լիարժեքորեն չեն գիտակցում, ինչը այնպես չեն արել:

Ուրեմն անհրաժեշտ է հրատապորեն շատ կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» «կնքել» իշխանություններ֊հասարակություն հարաբերությունների մասին, որտեղ ոշ թե վերացական կարգախոսներ են լինելու, այլ տարբեր պրակտիկ իրավիճակներում հստակ խաղի կանոններ կսահմանվեն` թափանցիկության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության, անհետաձգելի քայլերը ժամանակացույցի եւ այլնի վերաբերյալ: Եվ այդ պայմանագրի խախտման պարագայում ցանկացածի, անկախ գրաված դիրքից, բարոյական պարտավորությունը պիտի այսուհետ դառնա հրաժարական ներկայացնելը: Եթե դա այսօր չարվի, մեր այն երազած պետությունը տեսանելի ապագայում չենք ունենա եւ հիասթափվածները հիասթափեցողներին դա չեն ներելու դրանից բխող բոլոր հետեւանքներով…»:

դիտվել է 871 անգամ
Լրահոս
ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am