Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը։ «Անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- նշել է Թոները, գրում է ԱՄՆ պետդեպի կայքը։
