Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ում դրոշների արգելքի համար
Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել և հեռացրել «Եվրատեսիլ»-ում դրոշների արգելքի մասին տեղեկությունը, որն անվանել է «նախնական և հրապարակման համար չնախատեսված»: Հիշեցնենք, որ երեկ El Diario Vasco պարբերականը՝ հղում անելով«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին, հրապարակել էր «սև ցուցակում» հայտնված դրոշների ցուցակը:
Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Արցախի Հանրապետության դրոշը:
Փաստաթղթում նշված է, որ արգելվում են այն դրոշները, որոնք քաղաքական, կրոնական կամ առեւտրային քարոզ են պարունակում, ինչպես նաեւ վիճելի տարածքների դրոշները:
