Ի՞նչ ես քեզ թանկացնում, ասելու բան ունես, ասա. Պարույր Հայրիկյանը՝ Արթուր Վանեցյանին (video)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնարավոր կլիներ անկեղծ համարել, եթե Փաշինյանը նաև ասեր, որ ինքը ցավում է, որ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում. «Նիկոլ Փաշինյանը պարզապես սահմանազատվում է առաջին նախագահից: Կա նաև այսպիսի տեսակետ, որ Փաշինյանի այդ հայտարարությունները մերձավորի կամ էլ ուսուցչի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք է»,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Պարույր Հայրիկյանը:

Դիտարկմանը՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է, ուրեմն չարիք է նաև նրա գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանը, Հայրիկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պետք է ասի, որ ինքը ժամանակին խորապես չի գնահատել իրավիճակն ու դարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը:

Հարցին՝ Հայաստանում ներքաղաքական մի շարք զարգացումներ կան և Լևոն Տեր-Պետրոսյանը տարօրինակ կերպով լռում է, ի՞նչն է պատճառը, Հայրիկյանը պատասխանել է, որ սա փոթորիկից առաջ լռություն լինելուց բացի կարող է լինել նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ծեր է, ինչպես ինքն է ասել, դրա համար էլ լռում է. «Կա նաև մեկ այլ բան, որ Նիկոլ Փաշինյանը՝ չփոխելով Սահմանադրությունը, շատ ուժեղ հարված հասցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններից, Հայրիկյանն ասել է, որ Արթուր Վանեցյանը պետք է ճիշտ գործը, ճիշտ ժամանակին աներ. «Նա իմացել է Հայաստանի անվտանգությանն սպառնացող վտանգների մասին և ոչինչ չի արել:Բան ունես ասելու՝ ասա, ինչու՞ ես քեզ թանկացնում»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ Վանեցյանըպարզապես վախեցել է, Հայրիկյանը պատասխանել է, որ չգիտի,հազար բան է հնարավոր, բայց Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին պետք է անպայման բարձրաձայնել:

Պարույր Հայրիկյանը խոսել է նաև Հայաստանում տիրող ատելության մթնոլորտից և ասել, որ իշխանությունը քայլեր չի անում այդ մթնոլորտը մաքրելու համար:

դիտվել է 2219 անգամ
Լրահոս
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am