602-603 հազար աշխա­տողները պետք է վճարեն մի քանի անգամ ավելի չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար

«168 ժամը» գրում է. «Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համա­պարփակ ապահովագրության: Ու դրա համար նախատեսում է սահմա­նել նոր՝ առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը՝ սե­փական աշխատավարձից:

Իբր Հայաստանում աշխատա­վարձերն այնքան բարձր են, հիմա էլ նոր հարկ: Այն էլ ոչ ավել, ոչ պա­կաս, 6 տոկոսի չափով: Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեց­նել եկամտային հարկի դրույքաչա­փը՝ 23 տոկոսից դարձնելով 20 տո­կոս: Բայց դրանով հանդերձ, ստացվում է, որ կառավարությունը 3 տոկո­սով իջեցնում է եկամտային հարկը, որպեսզի 6 տոկոս նոր հարկ դնի:

Թե դա ինչպե՞ս է ազդելու մարդ­կանց եկամուտների վրա, դժվար չէ պատկերացնել: Այս փոփոխություն­ներից հետո իրականում աշխատող քաղաքացիների եկամուտները ոչ թե ավելանալու են, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ նվազե­լու են: Նոր հարկի ներդրումից հետո տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում:


Որ առողջության ապահովագրու­թյունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա: Բայց ներկա պայմաններում արդյո՞ք նորմալ է լրացուցիչ 6 տոկո­սանոց հարկ դնելը, երբ առանց այն էլ մարդկանց եկամուտները շատ ցածր են: Եվ ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են ավելանում: Աշխատող քաղաքացիների 60 տո­կոսի աշխատավարձը չի անցնում 150 հազար դրամից: Խոսքը 360 հա­զար մարդու մասին է, որոնք այդ գումարով հազիվ կարողանում են հոգալ իրենց նվազագույն սոցիալական կարիքները:

Նման ցածր աշխատավարձերի պայմաններում 6 տոկոսանոց նոր հարկային բեռը սոցիալական առու­մով մեծ ծանրություն է շատերի հա­մար: Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիներն անհամեմատ ավելի քիչ են, քան չաշխատողները:

Այսօր Հայաստանում հայտարարագրված է 602-603 հազար աշխա­տող: Ու ստացվում է, որ այդ մարդիկ պետք է վճարեն մի քանի անգամ ավելի՝ չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար: Խոսքը սոցիալական արդա­րության մասին չէ: Խոսքը դրա արդ­յունքում հարկային բեռի այդքան լուրջ ծանրացման մասին է:

Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա: Առողջության հա­մատարած ապահովագրություն ներդնելուց առաջ, նախ պետք է մտածել այդ մարդկանց աշխատան­քով ապահովելու մասին: Այդ դեպ­քում հաստատ առողջապահության հարկի բեռը ոչ թե 6 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի: Շատ ավելի ցածր կլինի նաև ճնշումն աշխատող քաղաքացիների վրա:

Իսկ եթե կառավարությունն այնու­ամենայնիվ մտադիր է անտեսել այս ամենը և անցնել պարտադիր ապա­հովագրության, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնել: Եվ ոչ թե հասարա­կության առանց այն էլ խղճուկ աշ­խատավարձերի հաշվին փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջու­թյան ապահովման պարտավորու­թյունը:

Այնպես չէ. որ առողջության համա­տարած ապահովագրության անցնե­լու գաղափարը նոր է: Այդ մասին վա­ղուց է խոսվում: Բայց նախկին կա­ռավարությունները չէին շտապում գնալ դրան, որովհետև մի կողմից պատրաստ չէին նման ֆինանսական բեռ ստանձնել, մյուս կողմից հակ­ված չէին աշխատող քաղաքացիներին դնել այդպիսի ծանրության տակ:

Համատարած ապահովագրու­թյան անցնելու հետ կապված խնդիր­ները, իհարկե, միայն ապահովագրավճարի չափով չեն սահմանա­փակվում: Պակաս կարևոր չէ, թե այն որքանո՞վ կարդարացնի ակնկալիք­ները: Պետք է ենթադրել, որ առողջու­թյան համապարփակ ապահովագ­րության անցնելուց հետո ունենալու ենք բոլորովին նոր որակի բուժսպա­սարկում:

Իսկ ինչքանո՞վ է համա­կարգը պատրաստ դրան: Այսօր էլ ըստ էության այդ համա­կարգը մասնակիորեն գործում է հա­սարակության որոշ հատվածի հա­մար: Արդեն մի քանի տարի է, ինչ պե­տությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապա­հովագրություն: Ու դրանում ընդգրկված է շուրջ 150 հազար մարդ:

Բայց արդյո՞ք ապահովագրության այդ համակարգն արդարաց­րել է իրեն, և մարդիկ կարողանում են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշի­անում են:

Այս հարցերի պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն: Միանշա­նակ չէ նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող, այսպես կոչված, անվճար բուժսպա­սարկման արդյունավետությունն ու որակը:

Այնպես որ, համատարած կամ հա­մապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, կառա­վարությունը և, առաջին հերթին, Առողջապահության նախարարու­թյունը նախ պետք է փորձի շտկել այ­սօր գործող համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերու­թյունները: Այլապես, եթե պիտի հե­տագայում էլ այսպես շարունակվի, ապա ոչ մի ապահովագրություն էլ մեզ չի փրկի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Ալի Խամենեին սպանված է․ Ի՞նչ է սպասվում Իրանին. Սուրեն Սուրենյանց (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ Կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Թրամփը հայտարարել է Իրանի կառավարչի երեք թեկնածուների մասին Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման ծրագիր Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am