Նիկոլ Փաշինյանի հեղափոխության անժամանակ պարտությունը

 

Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծումից ի վեր ամենաշատ դրամահավաքը՝ շուրջ 35 մլն դրամ, հանգանակվել է՝ ուշադրություն 2008 թվականին՝ Մարտի մեկի իրադարձություններից անմիջապես հետո: Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման օրից ի վեր, ամենացածր արդյունքներից մեկը գրանցվել է այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ՝ հավաքվել ընդամենը 9 մլն 850 հազար դոլար, որը շատ քիչ է՝ հայ ժողովրդի հետհեղափոխական ոգորությունն ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նկատմամբ բարձր վստահություն արտահայտելու տեսանկյունից: Հեռուստամարաթոնը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի հեափոխության անժամանակ պարտությունը: Իրավիճակը չփրկվեց անգամ Փաշինյանի հայտարարած տաս հազար դրամանոց մարտահրավերների շնորհիվ: Նկատենք, որ այստեղ Փաշինյանը, մարտահրավեր նետելով Սերժ Թանկյանին,  տակտիկական նուրբ և հաշվենկատ քայլ կատարեց: Սերժ Թանկյանը ապրիլյան հեղափոխության ժամանակ ակտիվ դերակատարում էր ստանձնել, հայտարարեց, որ սատարում է հեղափոխությանը, անգամ արտերկրից ժամանեց և ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում: Այսօր արդեն եկել է տնտեսական հեղափոխության, ներդրումների և զարգացման ժամանակը, որը ապրիլյան հեղափոխության տրամաբանական շարուակությունն է: Հեղափոխության տնտեսական փուլի ձախողումը նշանակում է հեղափոխության քաղաքական և արժեքային նպատակների պարտություն:
Լինելով հեղափոխության ակտիվ մասնակից՝ Սերժ Թանկյանը պետք է որ այս գիտակցումը ունենար՝ առանց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերի: Առնվազն անլուրջ է, որ Սերժ Թանկյանը ընդամենը քսաներկու դոլարով միացավ մարտահրավերին:  Դա ավելի քիչ է, քան Թանկյանի համերգի կես տոսմսի գինը: Թանկյանը կարող էր գոնե մեկ տոմսի մարտահրվեր ընդունել և օրինակ ամիսը մեկ անգամ անվճար տոմոս նվիրել Հայաստանին՝ դրա դոլարային արտահայտությամբ:
Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատուների մեջ առանձնակի ակտիվությամբ աչքի չընկան նաև հեղափոխությունը առաջինը ողջունած Կարեն և Միքայել Վարդանյանները, որոնց բիզնեսներն անընդհատ ընդլայնվում ու բարգավաճում են: Փաստորեն հեղափոխության նվիրյալները միայն բառերով են սիրում ու հավատում հեղափոխությանը: Երբ բանը հասնում է ձեռքը գրպանը տանելուն՝ նրանք կամ չկան կամ  աններելի համեստ են: Ըստ նախնական դիտարկումների՝ այս տարի ավելի ակտիվ են եղել Հայաստանի շարքային քաղաքացիները: Սփյուռքը սպասվածից պասիվ է եղել, ինչը նշանակում է երկու բան՝
ա. Սփյուռքն այլևս չի վստահում Փաշինյանին և նրա թիմին
բ. Մարաթոնից առաջ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք չի տարվել:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4387 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am