Ալո-ալո, Մեհրիբանն է...Աննա Հակոբյանն անհասանելի է

Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան պատմել է իր երազանքի մասին, որը ցանկանում է իրականացնել Արցախում: Ալիևան իր տելեգրամյան ալիքում գրել է, որ իրենք ընդամենը մեկ երազանք ունեն՝ «միասին լսել Ղարաբաղի շիկեստե Ղարաբաղյան հողում»:

Շիկեստեն ադրբեջանական մուղամ երաժշտության տարատեսակներից մեկն է:
Մեհրիբանի այս աղմկոտ հայտարարությունից հետո քար լռություն է տիրում Հայաստանի առաջին տիկնոջ մոտ, ով խաղաղության դեսպան է իրեն հռչակել, իսկ վերջերս էլ նոր առաքելությամբ է իրեն օժտել, այցելում է առաջնագիծ: «Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես է երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու է այցելել դիրքեր։

«Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։ Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։ Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»,- առաջնագիծ այցելելու հարցում իր քննադատողներին այսպես էր հեգնել Աննա Հակոբյանը:

Փաստորեն, Աննա Հակոբյանը կարողանում է շատ արագ արձագանքել, պատասխանել և մունաթ գալ ՀՀ «հպարտ» քաղաքացիների և լրատվամիջոցների վրա:

Չգիտենք, թե էլ ուր կգնա, կամ չի գնա Աննա Հակոբյանը, բայց կարծում ենք, որ պետք է պատասխանի Ադրբեջանի առաջին տիկնոջը հենց միայն այն բանի համար, որ Հակոբյանն ամիսներ առաջ փորձ արեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության տակ խաղաղության կոչեր հղել Ադրբեջանին, մի խումբ կանանց հասցրեց սահմանագիծ ու հանդես եկավ պատրիոտիկ ելույթներով: Եթե մեր տիկինը դեռ չի հրաժարվել իր այդ առաքելությունից, ապա նրա լռությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, իսկ եթե նա համոզված է, որ հազարավոր զոհեր ենք ունեցել հանուն ոչնչի, ուրեմն կարելի է հասկանալ, որ լռությունը առնվազն ոչ առարկելու նշան է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը, «Ամերիկայի ձայն»-ին տված իր հարցազրույցում անդրադարձել էր Արցախի խնդրին և հայտարարել, որ չեն պատրաստվում զինվորներին զոհաբերել հանուն ոչինչի:
«Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցերլ հակամարտության կարգավորմանը»,-ասել էր Աննան:

Անի Սահակյան

դիտվել է 5180 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am