«Գեւորգ Կոստանյանը ջանացել է բացահայտել Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները». դատախազները չեն լռելու

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Գործող դատախազները, լավ գտակցելով, որ էթիկայի կանոն են խախտում եւ կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել, այնուամենայնիվ, չեն պատրաստվում լռել:
Մասնավորապես, դատախազները ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի շուրջ կատարվող իրադարձություններից խիստ վրդովվել են եւ չեն պատրաստվում լռել:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը Գեւորգ Կոստանյանի մասին գրառում է արել, որում մասնավորապես ասված է.«Դժվար է մոռանալ, երբ դեռեւս 2013 թվականին Գեւորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ եւ առաջադրեց կոռուպցիայից զերծ մնալու իրական պահանջը: Իր բոլոր ոչ մասնագիտական թերություններով հանդերձ՝ նրա գործելակերպը դատախազությունում կոռուպցիայի կանխարգելման եւ այդուհետ նման «դավանանք» ունեցողներինինքնությունը չպարզված հոր զավակ համարելու՝ մինչեւօրս պահպանվող գործընթացի հիմք ու մեկնարկ հանդիսացավ:

Իսկ ներկայումս նրա ենթադրյալ անհաջողությամբ հատկապես անթաքույց ուրախություն են ապրում հեղափոխական գաղափարների առաջամարտիկ եւ ջատագով ձեւացող խրոնիկ կաշառակերները, քաղբանտարկյալի հավակնություն ցուցաբերող, զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկված կամ այլ կերպ ինքնարտահայտված դավաճանները: Թեեւ մերօրյա իրականությունն է նրանց այդպիսի առիթ ընձեռում, սակայն պետք է հիշել, որոչինչ հավերժական չէ, փոքր հայրենիք է, բոլորը միմյանց ճանաչում են՝ անկախ պատվերներից եւ հետհեղափոխական «համարձակությունից», իսկ դատավարական մեղադրանքը երբեմն հարաբերական է լինում, քանի որ իրավագիտությունը, ցավոք, ճշգրիտ գիտությունների շարքին չի դասվում, առավել եւս՝ հաճախ այդ մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն են ստանում նաեւմիջինից ցածր մտավոր պոտենցիալ ունեցող եւ իրենց ճանապարհը քծնանքով հարթելուն վարժված անձինք»:


Իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանից: Ի դեպ, Վահագն Մուրադյանը եղել է «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարը:

Ըստ Վահագն Մուրադյանի` Գեւորգ Կոստանյանը, կարճ ժամանակ աշխատելով որպես ՀՀ գլխավոր դատախազ, աչքի է ընկել իր մասնագիտական ունակություններով եւ սկզբունքայնությամբ. «Նա դատախազությունում մեկնարկեց համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը եւ հասավ ցանկալի արդյունքների։ Ցավում եմ, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։


2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գեւորգ Կոստանյանն եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները, այդ նպատակով նախաքննական մարմնին հանձնարարել է կատարել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ։ Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել, եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները։

Նա բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացրել, որտեղ քննարկվել են 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, եւ կոնկրետ դեպքերով տվել են հանձնարարականներ։ Բազմիցս ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել տուժողների իրավահաջորդները, լսվել եւ ստուգվել են նրանց ներկայացրած փաստարկները։


Ես չգիտեմ, թե ինչ արարք կատարելու համար եւ ինչ ապացույցների առկայության պայմաններում է պարոն Գեւորգ Կոստանյանի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել, սակայն հուսով եմ, որ նա կպատասխանի քննությանը հետաքրքրող հարցերին։ Կարծում եմ, որ այն պաշտոնատար անձինք, որոնք տարիներ շարունակ առնվազն անտարբեր են եղել «Մարտի 1»-ի գործով, պետք է տան պատասխան»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

դիտվել է 742 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am