Փաշինյան, դե գլուխդ կախ գնա ու Քոչարյանին հարցրու՝ ոնց էր անում

Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Այս տարի հանգանակվել է աննախադեպ քիչ գումար՝ ժամը 4-ի դրությամբ մոտ 9.856.100 դոլար։Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար:2016 թ․ հանգանակվել էր 15 428 777 ԱՄՆ դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։

Ամենամյա հեռուստամարաթոնն և դրա ընթացքում հանգանակվող գումարը կարևոր ցուցիչներից է հասկանալու Սփյուռքի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքի և վստահության վերաբերյալ։

Իրականում հանգանակված գումարը չափազանց քիչ է՝ հաշվի առնելով համայն հայության ներուժն ու հնարավորությունները եւ ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանի մեկուկես տարվա հայտարարություն-վստահեցումները, թե Սփյուռքը հավատում է ՀՀ իշխանություններին։ Քանզի նոր Հայաստանում այլեւս արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, որ Հայաստանում այլեւս մենաշնորհներ չկան, Մարտի 1-ը բացահայտված է ու ՀՀ իշխանություններն էլ չեն «լափում» ամենամյա հեռուստամարաթոնին հանգանակված գումարները։ Չնայած Դաշնակցության վերջին օրերի ընդվզումն ինքնին հերքումն էր այն հայտարարությունների, որ վարչապետն անում էր Սփյուռքի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին, այդուհանդերձ, համահայկական մարաթոնը իրականության արտացոլման թվային
պատկերն է։

Ստացվում է, որ Սփյուռքը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ավելի շատ էր հավատում, քան ժողովրդի վարչապետին, ով թքած ունի մարդու , իր քաղաքացու վրա, ում համար մարդը միայն Հայաստանի հպարտ քաղաքացին է, ով կուրորեն է հավատում իրեն։ Իսկ, այ, ձմեռվա ցրտին տասն օր շարունակ ազգային արժեքների պահպանման համար բաց երկնքի տակ կռիվ տվող դաշնակցական երիտասարդներին բողոքը կարող է արհամարհել, անգամ ծաղրել ՝ սեռափոխվածի հրապարակային պաշտպանությունը ստանձնելով։

Ինչպես կարելի է ակնկալել աջակցություն մի իրավիճակում, երբ Հայաստանում բառի բուն իմաստով ստալինյան ժամանակաշրջանի մթնոլորտ է թեւածում։ Իշխանությունն առաջնորդվում է՝ «ով մեզ հետ չէ, պիտի դատվի» սկզբունքով։ Երբեմնի համախոհը, վարչապետի կողմից պաշտոնի նշանակվածը ազատվելուն պես կարող է նույնիսկ տուն չհասնել եւ ԱԱԾ-ն գնա նրա հետեւից։

Այս մթնոլորտում ակնկալել, որ իշխանությանը պետք է գլխապտույտ աջակցություն ցուցաբերեին, կարող էին միայն անուղղելի ռոմանտիկները, որոնք լուրջ են ընդունում վարչապետի այն հավաստիացումը, թե սփյուռքում ծնկաչոք երկրպագում են իրեն։
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքված գումարը բարերար Քըրք Քըրքորյանն անձամբ մի տարի կրկնապատկեց   իր միջոցներով, իսկ հաջորդ տարում շուրջ 350 միլիոն դոլար նվիրաբերեց: Թե ինչպես էր դա հաջողվում այսօրվա իշխանությունների համար «կոռուպցիոներ» դարձած  երկրորդ նախագահին, խորհուրդ կտանք Նիկոլ Փաշինյանին գլուխը կախ գնալ եւ ճշտել Ռոբերտ Քոչարյանից՝ նրան բանտ ուղարկելու փոխարեն։ Եւ ընդհանրապես նրանից լսել այն մասին, թե ինչպես պետք է երկիր կառավարել, որ պետությունը զարգացնելու  համար ոչ թե պետք է հետ նայել, հաշվեհարդար տեսնել նախկինների հետ, այլ միայն առաջ, ինչպես ժամանակին արեց Քոչարյանը իր նախորդի նկատմամբ։

Եվ չի բացառվում, որ Փաշինյանի գլխակոր այցից հետո Քոչարյանը ապագայում ների նրա ների նրա  բոլոր սխալներն ու հանցանքները:

Անի Սահակյան

դիտվել է 6143 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am