Կրեմլից դեսանտ է գնում Բաքու. Քննարկվելու է Ղարաբաղի թեման

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։

«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ: Նաև նախատեսվում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև 2020թ․ խորհրդակցությունների ծրագրի ստորագրում»,-ասել է Զախարովան: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային տարբեր կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ։

ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտապես բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում։ Միայն 2019թ․ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները միջազգային ֆորումների շրջանակներում հանդիպել են երկու անգամ՝ Պեկինում ապրիլի 26-ին և Սոչիում հոկտեմբերի 3-ին։ Բացի այդ՝ նոյեմբերի 20-25-ը կայացել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը ՌԴ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան ընկալում է որպես երկու կողմերի միջև կապեր հաստատելու մտադրությունների ցուցիչ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լրագրողների «փոխանակում»՝ որպես մարդասիրական քայլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան:- Մենք կարծում ենք, որ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված նման մարդասիրական ակցիաները պետք է շարունակել, և մենք, անկասկած, կաջակցենք դրանց»:

Զախարովան խոսել է նաև երկու կողմերում գերության մեջ գտնվողների մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խաղաղության նախապատրաստման շրջանակում ներառել նաև այդ մարդկանց ճակատագրերի թեթևացման հարցը: Զախարովան նաև նշել է, որ դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում տեղի կունենա ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քննարկում դեսպանների մակարդակով:

«Այդ թեման վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է ԵԱՀԿ հարթակում: Բրատիսլավայում սպասվող արտգործնախարարների խորհրդի նիստին նախատեսված է համանախագահ «եռյակի» խորհրդակցություններ, խոսքը հատուկ լիազորությամբ դեսպանների մասին է»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ առայժմ տեղեկություն չունի՝ արդյոք նախատեսվում է համանախագահների հանդիպում արտգործնախարարների մակարդակով: «Եթե լրացուցիչ որոշումներ կայացվեն այլ մակարդակի ձևաչափերով խորհրդակցությունների անցկացման մասին, մենք դա ևս կմեկնաբանենք»,- ասել է նա:

Նշենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Զախարովան մեկնաբանել էր ադրբեջանցի փախստականների` բանակցություններին մասնակցելու հնարավորությանը վերաբերող հարցը։ «Մեզ դիմել են հարցով`արդյոք հնարավոր է Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների և փախստականների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նրանց վերադարձը այդ տարածքներ և համատեղ բնակությունը հայերի հետ, ինչպես որ մինչև հակամարտությունն էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը պետք է հաշվի առնի բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքները։ Ինչ վերաբերում է բանակցային ձևաչափին, ապա դա կողմերին ուղղված հարց է, որոնք հենց պետք է որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների կազմը։ Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Եթե երկու պետությունների միջև ձեռք բերվեն պայմանավորվածություններ, մենք կսատարենք դրանց»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանն, ըստ ամենայնի, Ղարաբաղի շուրջ բանակցություններում ակնկալում է որոշակի առաջընթաց, և ուզում է այդտեղ հնարավոր հաջողության դափնիները ստանալ:
Լավրովի այցը Բաքու, ըստ ամենայնի կապված է նաև Ադրբեջանում այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով: Ռուսաստանն, ինչպես ասում են՝ Ադրբեջանում «ձեռքը պահում է զարկերակին», և ցանկացած իրադարձության մեջ ներգրավված է որպես ակտիվ դերակատար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1947 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am