Հարձակում Արևմուտքից՝ ընդդեմ Ալիևի. Նա քննադատության տարափ է տեղացել ԵՄ հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս դեմ է արտահայտվել եվրաինտեգրմանը, նա նման հայտարարություն է արել Բաքվի պետական համալսարանի ստեղծման 100-ամյակի առիթով միջոցառման ժամանակ:

«Մենք մեր պետությունը ստեղծում ենք ավանդական արժեքների, մեծ-փոքր հասկացության հիման վրա: Մենք պետք է պահենք դա, թող երիտասարդությունը լսի ինձ և հարգի մեծերին: Որոշ երկրներին դրան ուշադրություն չեն դարձնում, տարբերություններ չեն դնում տղամարդու և կնոջ միջև: Մենք պետք է հարգենք կնոջը, պետք է պաշտպանենք նրանց: Ոչ թե նրանք մեզ, այլ մենք նրանց: Կա գենդերային հավասարություն, և մենք դա ընդունում ենք: Սակայն մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս, և թող երիտասարդները իմանան դա: Մեծերին պետք է հարգել: Այսօր որոշները փորձում են բառապաշարից հանել «ակսակալ», «ագբիրչեկ» բառերը: Տեսնելով նրանց՝ ես սարսափում եմ: Եվ դրանից հետո մեզ ասում են՝ ինտեգրվեք: Ինտեգրվե՞նք ճգնաժամի մեջ: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր ասում են՝ «Ստոպ, իսլամ»: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր տարբերություն չեն դնում տղամարդու և կնոջ միջև»,- հայտարարել է Ալիևը:

Ալիևի պոռթկումն, անշուշտ, պայմանավորված է վերջին տարիներին արևմուտքի կողմից նրան ուղղված, երբեմն, բավական ուժգին քննադատության հետ: Բառացիորեն օրեր առաջ: BBC-ի ռուսական ծառայությունը հետաքննական նյութ հրապարակեց Ադրբեջանի բանակում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 2017-ին հարուցված քրեական գործերի մասին, որում նշվում էր, որ 9 մարդ խոշտանգումների հետևանքով մահացել է, տասնյակ ձերբակալվածներ ենթարկվել են կտտանքների, հայրենիքի դավաճանության մեղադրանքով 25 մարդ դատապարտվել է երկարատև ազատազրկման:

Իսկ իրավապաշտպանների տվյալներով՝ ձերբակալվել ու խոշտանգումների է ենթարկվել ավելի քան 100 սպա ու զինվոր:
Հիշեցվում էր, որ 2017-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ զինծառայողներ են ձերբակալվել Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:

BBC-ն նշում է, որ 2017-ին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հանրությունը տեղեկացել է միայն 2019-ին, երբ աստիճանաբար բացվել են այդ գործի մանրամասները: Գործերի բացահայտմամբ զբաղվող իրավապաշտպան Օքտայ Գյուլալիևը այս տարվա հոկտեմբերի 29-ին Բաքվի կենտրոնում ենթարկվել է ավտովթարի. հետիոտների համար նախատեսված անցումի վրա նրան մեքենա է հարվածել: Ծանր վնասվածքներ ստացած իրավապաշտպանը մինչև հիմա գիտակցության չի գալիս: Նա գտնվում է կոմայի մեջ:

Իսկ ինչ վիճակում են եղել ողջ մնացածներն ազատության մեջ: Կտտանքների զոհերից շատերին հաջողվել է խուսափել բանտից: Զինվորական դատախազության մամուլի ծառայությունից BBC-ին ասել են. «Բոլորը, ովքեր կապ են ունեցել այդ գործին, ազատազրկվել են, ոչ մեկ չի խուսափել պատասխանատվությունից»: Սակայն Վագիֆ Աբդուլլաևը, կապիտանի կոչումով վաշտի նախկին հրամանատար, գոհ չէ դատական գործընթացի արդյունքներից: Նրա խոսքով՝ իրեն սովամահ են արել, մերկացրել են և վրան սառը ջուր լցրել, ծեծել են երկաթե ձողերով, տանջել էլեկտրաշոկով:

Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը պատմել է, որ զանգվածային ձերբակալությունների առաջին օրերին ո՛չ հանրությունը, ո՛չ իրավապաշտպանները ոչինչ չգիտեին կատարվածի մասին: Հետո սկսեցին խոսակցություններ պտտվել սպանությունների ու խոշտանգումների մասին: «Սկզբում ծնողների կողմից բողոք էլ չկար, մարդիկ ապրում էին վախի մեջ, դրա համար տեղեկություն տարածվեց, որ բոլոր ձերբակալվածները դավաճաններ են, համագործակցել են հայերի հետ,- պատմում է իրավապաշտպանը:- Մենք սկսեցինք քննել գործը, և սկսած անցյալ տարվանից, փորձեցինք կապվել խոշտանգվածների հարազատների հետ»:

Արդյունքում, Գյուլալիևի խոսքով, պարզվել է, որ կա միայն դատարանի կողմից հաստատված կտտանքների առնվազն 101 դեպք, որից 9-ը ավարտվել է մահով: BBC-ի տրամադրության տակ կան երեք տարբեր ռազմական դատարանների որոշումների կրկնօրինակներ՝ տուժածների ընդլայնված ցուցակով. չնայած դրանում որոշ անուններ և ազգանուններ խաչվում են, բայց իսկապես կարելի է պնդել, որ խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է:

Գյուլալիևը պատմել է, որ կտտանքների ենթարկված և հետո դավաճանության համար դատապարտվածները առնվազն 25-ն են: ««Տերտերի գործում» ես միշտ ասում եմ «առնվազն», քանի որ դրանք միայն այն մարդիկ են, որոնց մասին մենք կարողացել ենք իմանալ»,- նշում է իրավապաշտպանը: «Մենք տեսել ենք օրենքի զանգվածային խախտումներ, որ հարազատներին և փաստաբաններին ներս չեն թողել, և պարզել ենք, որ ՊՆ բարձրաստիճան մարդիկ գործնականում ինքնադատաստանի մարմին են ստեղծել»,- ասում է Գյուլալիևը:

Գյուլալիևը հանդիպել է մի խումբ ծառայությունից հեռացված զինվորականների հետ: Նրանք, նրա խոսքով, մինչ այժմ տառապում են ֆիզիկական և բարոյական վնասվածքներից, որ ստացել են ավելի քան երկու տարի առաջ «Տերտերի գործով» հարցաքննությունների ժամանակ:

Մեկ այլ դրվագ: 2013թ. Բաքվի կենտրոնում ցույցեր էին ընթանում ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների դեմ, և այդ ակցիաների մասնակիցները ազատազրկման ենթարկվեցին անկարգություններ կազմակերպելու համար: Այդ գործով վերջին դատապարտյալը՝ Իլկին Ռուստամզադեն, ազատ է արձակվել միայն այս տարի:
Իսկ բանակում կոռուպցիայի մասին բարձրաձայնած լրագրող Աֆղան Մուխթարլին դեռևս գտնվում է բանտում. Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն անօրինական կերպով հատելու և մաքսանենգության համար: Իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ այդ մեղադրանքում քաղաքական ենթատեքստ կա:

Հարավային Կովկասի հարևանների համեմատությամբ ադրբեջանական բանակն ամենալավ զինվածն է, կարծում են փորձագետները. Global Firepower Index-ի վերջին վարկանիշը ցույց է տալիս, որ 137 երկրների շարքում Ադրբեջանը 52-րդն է: Մյուս կողմից, նրա թույլ տեղը համարվում է անարդյունավետությունն ու կոռուպցիան: Ադրբեջանի իշխանությունները և իշխանամետ լրատվամիջոցները հերքում են, որ բանակում նման խնդիր կա: Ադրբեջանական բանակը քննադատության է ենթարկվել նաև 2016թ. ապրիլին «քառօրյա պատերազմից» հետո, երբ ադրբեջանական և հայկական կողմերի միջև դաժան մարտերից հետո զոհվեցին տասնյակ մարդիկ: Ռազմական փորձագետ, թոշակառու գնդապետ Իսա Սադիգովն ասում է, որ 4 օրում կրած ռազմական կորուստները ցույց տվեցին, որ «երկիրը պատրաստ չէ և ի վիճակի չէ մարտական գործողություններ վարել»:

Նրա խոսքով՝ բանակում կոռուպցիան և բարեփոխումների բացակայությունն ազդում են նրա մարտունակության վրա: Տերտերի շրջանը (որտեղ մեկ տարի հետո տեղի ունեցան զանգվածային խոշտանգումները) գտնվում է հենց հակամարտող կողմերի շփման գծի հարևանությամբ: Փորձագետը կարծում է, որ «Տերտերի գործը» առաջ է եկել հենց 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տված «բացթողումները թաքցնելու» հրամանատարության ցանկության պատճառով: Հայաստանում էլ այդ օրերին բանակը քննադատության էր ենթարկվում, սակայն այնտեղ գործն ավարտվեց ապրիլյան բախումներից արդեն մեկ ամիս անց բարձրաստիճան զինվորականների հրաժարականով, գրում է BBC-ն:

Այսպես, հետաքննության մեջ ասվում է, որ խոշտանգումները սովորական են դարձել: Ադրբեջանում իրավապաշտպանները կազմում են 1990-ականների կեսերից քաղբանտարկյալների ցանկը, այսինքն` այն պահից, երբ նախագահ դարձավ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը: Իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ Ադրբեջանում խոշտանգումներն ընդունված փորձ է: Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները 2004թ-ից Ադրբեջան են այցելել 6 անգամ:

Հանձնաժողովն անցյալ տարի եկավ եզրակացության, որ «խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի մյուս ձևերը ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից... ունեն պարբերական բնույթ, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»: Բացի այդ, ըստ հանձնաժողովի, խոշտանգումների դեպքերը հաճախ չեն քննվում, իսկ դատապարտյալների մոտ հաճախ չեն թողնում փաստաբանների և բժիշկների:

Ադրբեջանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են իրավապաշտպանները, լրագրողները, քաղաքական ակտիվիստները և իրենք՝ բանտարկյալները:

BBC-ի ռուսական ծառայությունը հետաքննական նյութն, անշուշտ, ժամանակին արված արտահոսք է: Թերևս, դրանով է պայմանավորված Ալիևի նյարդային ռեակցիան՝ Եվրոպական միության քաղաքականության դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 970 անգամ
Լրահոս
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am