Ռուսական կողմը ջրել է Միհրան Պողոսյանի գործը

 Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը . «ՀՀ դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն Մ. Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում ընտրված խափանման միջոցը վերացվել է»։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի հետախուզման մեջ գտնվելու մասին հայտարարվել էր ապրիլի 15-ին: Նա Հայաստանում մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
ՀՔԾ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննիչը որոշում էր կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյան ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հետախուզման մեջ գտնվող Մ.Պողոսյանը ապրիլի 19-ի երեկոյան ձերբակալվել էր Ռուսաստանում։ Նա հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում, որտեղ փորձել էր հյուրանոցում սենյակ ամրագրել։ Ավելի ուշ՝ ապրիլի 24-ին, Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին «Ռունա» պարբերականին հայտնել էր, որ իր պաշտպանյալը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին:
Օգոստոսին հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը։ Նա Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք է ստացել։ Փաստացի նա այժմ արդեն ՌԴ իրավապահների հետ այլևս խնդիր չունի, քանի որ խափանման միջոց այլևս չկա: Սա առնվազն նշանակում է, որ Հաաստանի իրավպահների կողմից հայտարրաված հետախուզումն ու կալանավորման որոշումը, ինչպես նաև նրան վերադարձնելու միջնորդությունը ռուսական կողմը ջրել է :
Ամիսներ առաջ https://hayeli.am/ -ը տեղակություն էր հրապարակել, որ Միհրան Պողոսյանը մինչ ձերբակալությունը տարբեր մարդկանց մոտ պատմել է, որ ՀՀ իշխանություններն իրենից 20 մլն դոլար են պահանջել ազատությունը վայելելու դիմաց, ինչը ինքը մերժել է։ Թերևս ճարպիկ ու արագ կողմնորոշվող ԴԱՀԿ նախկին պետը ՌԴ-ում կարողացել է ավելի էժան ու հարմար ճանապարհ գտնել: Մյուս կողմից էլ` Միհրան Պողոսյանին չվերադարձնելով ՌԴ իշխանությունները հերթակա անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը ՀՀ հեղափոխական իշխանության նկատմամբ` ընդգծելով, որ  Նիկոլ Փաշինյանի հռչակած հակակոռուպցիան պայքարը, որի թելերը հաճախ ձգվում են մինչև Ռուսաստան, իրենց սրտով չէ և իրենք կփորձեն դրա դեմն առնել: Այնպես որ, Միհրանի գործով դեռ կարող եմ նոր զարգացումներ լինել:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1459 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am