Պուտինը Իլհամին՝ Մեհրիբանով փոխելու է «օպերացիա» է գծում

Մի քանի օր է, ինչ մամուլում և համացանցում քննարկվում է օրեր առաջ Ռուսաստանի նախագահի և վարչապետի կողմից Ադրբեջանի նախագահի կնոջը, երկրի առաջին փոխնախագահին՝ Մեհրիբան Ալիևային ընդունելու փաստը:

Ադրբեջանի ներկայի նախագահ Իլհամ Ալիևի փոխարինողը հարցը պարբերաբար քննարկվում է թե՛ Ադրբեջանում, թե՛ երկրի սահմանների դուրս:

Մի պահ նրա հավանական փոխարինող էր նշվում նրա որդին՝ կրտսեր Հեյդարը: Սակայն հաշվի առնելով տարիքը, չի բացառվում, որ իսկապես ադրբեջանական իշխանական վերնախավում կանգ առնեն Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի վրա:

Առանց այդ էլ, Ադրբեջանի իշխող վերնախավում Ալիևների ու Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի հոր) գերդաստանների միջև ընթացող ուժերի և ազդեցության պայքարի մասին պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ այդ պայքարը երբեմ շատ սուր է արտահայտվում, դրա արդյունքում Ադրբեջանի իշխանական վերնախավում պարբերաբար փոփոխություններ, վերադասավորություններ են տեղի ունենում:

Այս ամենը Ադրբեջանի ներսում...

Իսկ Ադրբեջանից դուրս՝ ի՞նչ են մտածում Ալիևին փոխարինելու մասին: Չէ՞ որ այդ օրը վաղ թե ուշ կգա:

Այստեղ պետք է պատասխանել հարցին, թե ինչու է այս հարցը վաղ թե ուշ սրվելու: Ի վերջո, բոլորի համար հասկանալի է, որ բռնապետ Ալիևին փոխարինելը կդառնա բոլորի համար ընդունելի լուծում՝ բոլոր առումներով: Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը վատ է, իշխանությունում գերհարստացած միլիոնատերեր են, ալիևյան՝ միլիարդատերների կլան, որը իշխանությունը պահում է «Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու» մասին հավաստիացումներով սնելով սեփական հասարակությանը: Եվ դա իրականացնելիս ճնշում երկրի ներսում բողոքի բոլոր ընդվզումները, բանտարկում ընդդիմադիր իրավապաշտպաններին, լրագրողներին:

Այնպես որ, Ադրբեջանի սահմաններից դուրս էլ, վստահաբար, մտորում են Ալիևին «արժանիով» փոխարինելու մասին: Եվ չի բացառվում, որ այդ ծրագրում Պուտինը մյուսներից առաջ է անցել:

Դրանով կարելի է բացատրել Կրեմլի՝ այդչափ հետաքրքրության ընդգծված աստիճանը Ադրբեջանի առաջին փոխնախագահ՝ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ: Չի կարելի բացառել, որ Պուտինն արդեն իսկ իրականացնում է՝ Իլհամ Ալիևին Մեհրիբան Ալիևայով փոխելու է «օպերացիան»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am