Հալվա ասելով` բերանը չի քաղցրանում

Մինչ հայ-ռուսական հարաբերությունների, «Փաշինյան եւ կամպանիա»-ի ասելով` «փայլուն», իրականում` ավելի քան երբեւէ խնդրահարույց լինելու վերաբերյալ մտահոգությունները Հայաստանում առժամանակ հետին պլան են մղվել, Ռուսաստանից եկող ազդակներն ա՛յլ բան են հուշում։

Երբ Պուտինը երեւանյան աշխատանքային այցի`ԵՏՄ գագաթաժողովի օրակարգն սպառելուց հետո հանդիպեց քաղբանտարկյալի կարգավիակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջ եւ որդու հետ, Փաշինյանը, եթե հիշում եք, չդիմացավ այդ «հարվածին». շտապեց օդանավակայան` մեղմելու, մի կողմից` այդ հանդիպման, մյուս կողմից`ՌԴ նախագահին ցույց տված «աննախադեպ սառը» ընդունելության տպավորությունը, տեսախցիկների առաջ ողջագուրվեց հետը եւ ներկայացրեց դա որպես հայ-ռուսական անամպ հարաբերությունների «իրեղեն ապացույց»։

Սրան անմիջապես հաջորդած Ալիեւ-Պուտին հանդիպումը Սոչիում ջրեց Փաշինյանի հույսերը ու հույզերը։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումները «Վալդայ» ակումբի շրջանակներում գոնե առերեւույթ իրոք «աննախադեպ» ջերմ էին։ Այնքան ջերմ, որ Ալիեւն իրեն թույլ տվեց Պուտինի ներկայությամբ հակադարձել Փաշինյանի` մինչ այդ արդեն ՌԴ արտգործնախարարի կտրուկ հակազդեցությանն արժանացած հայտարարությանը («Արցախը Հայաստան է, եւ վերջ»). հայտարարեց` «Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան»։ Եվ` ոչինչ. Պուտինը նույնիսկ աչքը չթարթեց։

Լավրովի այցը` ապրիլյան իշխանափոխությունից հետո առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան, որին ընդառաջ` ՌԴ արտգործնախարարը զուտ արարողակարգային բնույթի դիվանագիտական «ռեւերանսներ» արեց Փաշինյանին, հընթացս էլ խոսեց ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման մասին, մասամբ փարատեց անհանգստությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում նոր սեւ-մութ ամպեր են թանձրանում. օրակարգում դրված էր ռուսներին ամերիկյան բիոլաբորատորիաների «մուտքի ուղեգիր» տալու հարցը, եւ պետք էր շոյել Հայաստանի փոքրիկ բռնապետի ինքնասիրությունը։

Ավաղ, ռուսաստանյան քաղաքագիտական եւ մեդիա շրջանակների վերջին արձագանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի եւ Հայաստանի, ավելի ճիշտ` ռուսական եւ հայաստանյան իշխող վերնախավերի միջեւ «փոխըմբռնման» մթնոլորտ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինչպես չի եղել, այնպես էլ չկա։ Վախենանք` չի էլ լինի. ռուսական կողմի անվստահությունը թավշյա «նիկոլա-սորոսա-հշշական», մի քիչ էլ` «ծուռ» իշխանության հանդեպ չի փոխվել։ Ինչո՞ւ պիտի փոխվեր, եթե Փաշինյանը բացահայտորեն իր քաղաքական եւ անձնական «պաշտպանության» տակ է առել Ռուսաստանի դեմ ինքնամոռաց կռիվ տվող, Ռուսաստանում «նոն գրատա» հայտարարված սորոսական հանրույթի կադրերին, նրանց կողմից պրոպագանդվող «արժեհամակարգը», եւ ռուսները լավ դա տեսնում են ու համապատասխան հետեւություններ անում։

Մասնավորապես, ռուսական REN.TV հեռուստաալիքը նոյեմբերի 11-ին բավական կոշտ անդրադարձ արեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական շոուի հերթական արարին, եւ եւս մեկ անգամ արձանագրեց. «Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, որը հայտնվեց ճաղերի հետևում: 2008 թ. մարտին անկարգություններից հետո նա արտակարգ դրություն մտցրեց այն բանից հետո, երբ ամբոխները սկսեցին հետապնդել ու բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ, զավթել ու վառել ոստիկանական մեքենաները: Ոչ միայն մեքենաները, Երևանի կենտրոնում խանութներն էին թալանում: Անկարգությունների ժամանակ 10 մարդ է զոհվել»։

Նաեւ հիշեցրեց հետապնդումները ՍԴ-ի եւ անձամբ ՍԴ նախագահի նկատմամբ, եւ շեշտեց` ժամանակին երկրորդ նախագահը չի գնացել նախկիններին քավության նոխազ դարձնելու ճանապարհով` չնայած դրա հասարակական պահանջը կար։

Իսկ ընդամենը օրեր առաջ Պուտինն անձամբ բարեկամության շքանշան հանձնեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած «վաստակի» համար, ռուսական մամուլը Մեհրիբանին, ոչ ավել, ոչ պակաս, Անդրկովկասի թագուհի հռչակեց։ Գրեթե միաժամանակ «Կոմերսանտը» հրապարակեց Փաշինյանի ծաղրանկարը` հայտնի կենդանու «արտահայտիչ ականջներով». անթաքույց անհարգալից եւ ուղղակի վիրավորական`շատ վիրավորական ժեստ «ռազմավարական գործընկեր» պետության դե ֆակտո ղեկավարի նկատմամբ։

Այդքանը քիչ համարելով` վկայակոչեց Փաշինյանի ռուսատյացության «մոռացված» դրսեւորումները, վերջում էլ ակնհայտ ադրբեջանահաճո շեշտադրում արեց` մեջբերելով 2016-ին «քառօրյա պատերազմից» հետո պատգամավոր Փաշինյանի բարձրաձայնած տեսակետը. «Ղարաբաղում այն ​​քաղաքացիները, որոնց հետ ես խոսեցի, ունեին այսպիսի մոտեցում. այս փուլում ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը լուրջ վնաս կրի, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը, գոնե մեկ տարի չկարողանան դուրս գալ շոկային վիճակից»։

Այնպես որ, ինչքան էլ «թավիշներն» իրենց «ճղեն»` փաստը մնում է փաստ, որ Հայաստանի իշխող վերնախավի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն ավելի քան երբեւէ սառն է, Ադրբեջանի սուլթանի հետ հարաբերություններն` աննախադեպ ջերմ, ինչը, ուզենք թե չուզենք, անգամ քարոզչական մակարդակում վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, թուլացնում մեր դիրքերը բանակցային գործընթացում։

Եվ տա՛ Աստված, որ դրա հետեւանքներն անդառնալի չլինեն Հայաստանի եւ Արցախի համար...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am