Ծանոթ-բարեկամ-կուրսեցի, վարուցան ոստիկանությունում

Վալերի Օսիպյանին փոխարինած, բայց դեռեւս ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն առանձնակի ակտիվություն է դրսեւորում: Նրան չի խանգարում իր <<ժամանակավոր>> կարգավիճակը, մոտ երկու ամիս է նա համակարգում նշանակում-ազատումներով ու տեղափոխություններով է զբաղված: Այսօր ոստիկանության պետի երկու տեղակալներ են նշանակվել
Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Եսայանը: Ինչպես որ սպասվում էր այս երկուսն էլ պատահական մարդիկ չեն, լրատվամիջոցներն արդեն բացահայտել են նորանշանակների կապը համակարգի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նրա մյուս նշանակումների պես այս երկուսն էլ տեղավորվում են իր մտերիմ, ծանոթ, բարեկամ, կուրսեցիներից շարքում:
Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի կուրսընկերն է, եղել է 6-րդ վարչության պետի տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար։ 2018 թվականի հունիսին Վ. Օսիպյանի հրամանով Արթուր Մարտիրոսյանը ազատվել էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ Տիգրան Եսայանը նույնպես համակարգի հնաբնակներից է, եղել է կրթահամալիրի պետի առաջին տեղակալ։ Եսայանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր, ոստիկանության գնդապետ։

Ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի ինքնավստահությունից առավել հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի անտարբեր վերաբերմունքը այս եւ բոլոր այն ուժային կառույցների հարցում, որտեղ ամիսներ շարունակ հիմնական նշանակումներ չի անում, խոսքը Ազգային անվտանգության ծառայության մասին է նաեւ: Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո համակարգում ոչ հիմնական նշանակումներն ունեին մի բացատրություն: Փաշինյանը որոշել է Էդմոն Մարուքյանենց օրենքն ընդունել եւ նշված պաշտոններում նշանակել հավատարիմ մարդիկ հեղափոխականներից: Ամիսներ են անցել, ոչ հիմնական նշանակում է լինում, ոչ օրենքն է ընդունվում:
Զուգահեռ ով ինչ ուզում անում է համակարգում ի դեմս Արման Սարգսյանի, որը մարդ չթողեց իր ազգուտակից, որ չնշանակեց բարձ պաշտոնի:

Անի Սահակյան

դիտվել է 1885 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am