Թալան, թե՞ հոգատարություն

Կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատող քաղաքացիները հարկվելու են այսպես կոչված առողջապահական հարկով: Առողջապահության նախարարությունը հայեցակարգը մի քանի օր է դրել է հանրային քննարկման, հայեցակարգով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» անվանումով նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել առայժմ համացանցում: Նախարար Արսեն Թորոսյանը երեկ Կոպենհագենից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ որոշ մեկնաբանություններ էր ներկայացրել: Իրականությունը, ըստ Արսեն Թորոսյանի, այն է, որ հայ ընտանիքների համար հիվանդանալն աղետ է, մարդը, երբ հիվանդանոց է ընկնում, աղքատանում է, վարկ վերցնում կամ մնում անտուն ու անմեքենա։ Հայաստանի քաղաքացիների 85 տոկոսը, նախարարի խոսքով, առողջապահական ծախսերի համար վճարում է սեփական գրպանից․ - «Վատը այն է, որ, հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները, այդ ծախսերը հիմնականում աղետալի են և բերում են մեր բնակիչների աղքատացման»: Սրանով պայմանավորված Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Եվ այդ պակասող գումարը նախարարն առաջարկում է լրացնել նոր հարկատեսակ ֆիքսելով: Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ: Իսկ ովքեր ավելի փոքր եկամուտ ունեն, այդ հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով։ Առողջապահության համապարփակ ապահովագրությունը, եթե ընդունվի, պարտադիր է լինելու բոլորի համար՝ ուսանող, թոշակառու, գործազուրկ թե բարձր եկամուտով ֆինանսիստ: Հայեցակարգում շարադրված է բուժծառայությունների ցանկը, որից բոլորը կարող են օգտվել՝ սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում վիրահատություններ, քաղցկեղային գոյացությունների վիրահատություն, ճառագայթային ու քիմիոթերապևտիկ բուժումներ, ատամնաբուժական ծառայությունների դեպքում բուժում չկա, կա զննում, հեռացում ու պրոթեզավորում: Անշուշտ, գաղափարն ինքնին վատը չէ, այստեղ զավեշտալին այն է, որ դա որոշել են անել հարկերի միջոցով, այսինքն՝ այն պարտադիր է լինելու ցանկացած աշխատավարձ ստացող քաղաքացու համար: Սա մոտավորապես նման է պարտադիր կուտակային համակարգին, որի դեմ հինգ տարի առաջ դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Քաղաքացիների վրդովմունքի հիմնական պատճառն այն էր, որ պետությունը որոշում կայացրեց պարտադիր հիմունքներով <<հոգալ>> իր քաղաքացիների արժանապատիվ ծերությունը: Ի դեպ , Արսեն Թորոսյանը 2014 թվականին պարտադիր կուտակայինի դեմ ձեւավորվախ «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից էր: Նա եւ շարժմանը միացածներն անընդունելի թալան էին համարում , որ պետություն մարդկանց հարկադրում էր հրաժարվել իրենց եկամտի մի մասից՝ ավելի կոնկրետ աշխատավարձի հինգ տոկոսը: Մինչդեռ այսօր նախարար Թորոսյանը փորձում է համոզել, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը հոգատարություն է։ Եւ , ի վերջո, Թորոսյանի այս ձեռնարկն ուղիղ հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջ այն հայտարարության հետ, թե՝ «Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։ Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան»:

Անի Սահակյան

դիտվել է 927 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am