Վարչապետը հրաժարական է տվել
Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին հրաժարական է տվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։ Հրաժարականի դիմումը ներկայացվել է երկրի խորհրդարանի ղեկավար Տրայկո Վելյանովսկուն։ Օրենսդիրները հարցը կքննարկեն առաջիկ նիստին։ Որպես տեխնիկական վարչապետ է ներկայացվել իշխող կուսակցության ղեկավար Էմիլ Դիմիտրիեւը։
