Պետական ծառայողներին կրճատելը միջազգային հանձնառություն է

Պետական ֆինանսների ոլորտում Հայաստանի կառավարությունը մի շարք միջազգային հանձնառություններ է ստանձնել, որոնց թվում է նաև պետական ապարատում աշխատողների կրճատում:
Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարություն և գործողությունների ծրագիրը նախատեսում է պետական կառավարման համակարգում օպտիմալացման մի քանի սկզբունք. <<Մարդկային և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կբացահայտնվեն կրկնվող գործառույթները, կհստակեցվեն պետական մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների գործառույթները, որի արդյունքում կբարձրանա պետական մարմինների ծախսարդյունավետությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Աստիճանաբար կփոխվի ծախսային քաղաքականության տրամաբանությունը՝ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ճանապարհով պետական բյուջեն «աշխատավարձի վճարման» բյուջեից կվերածվի «հանրությանը ծառայությունների մատուցման դիմաց վճարման» բյուջեի>>,- նշվում է վերոնշյալ ռազմավարական ծրագրում, որն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում: Նշվում է նաև, որ մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը պետք է մեծացնել։ Ըստ այդմ նախատեսվում է մարդկային ռեսուրսների շարունակական զարգացում` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումների, դասընթացների և սեմինարների շարունակական կազմակերպման և մասնակցության միջոցով:
Պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման սկզբուք է դիտվում նաև բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում:
Կներդրվի էլեկտրոնային գնումների նոր, այսպես կոչված արդար և թափանցիկ համակարգ, որը թույլ կտա նաև ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը: Էլեկտրոնային եղանակով կմշտադիտարկվի նաև ապրանքների և ծառայությունների՝ սահմանված ժամկետներում, նախանշված որակով և կարգով մատակարարումը: Շեղումների դեպքում արձանագրված խնդիրների հիման վրա շարունակաբար կկատարելագործվի օրենսդրական դաշտը՝ անհրաժեշտ փոփոխություններն արտացոլելով նաև գնումների էլեկտրոնային համակարգում: Հնձնառություններից է նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը, ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը։ Նախատեսվում է մշակել և ներդնել հարկային պոտենցիալի և փաստացի հարկերի ճեղքի գնահատման միասնական մեթոդաբանություն, որի արդյունքների հիման վրա կիրականացվի ճեղքի նվազեցման գործողությունների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի համարժեք մակարդակ: Կարևոր կետերից է նաև
պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը։ Դրան հասնելու նպատակով կներդրվի «հավելյալ արժեքի» ստեղծման գործիքակազմ, որը թույլ կտա պետական ֆինանսների կառավարման համակարգում ծրագրային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի,
Կվերանայվեն գործող ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք բոլոր ռազմավարական փաստաթղթերը համակցվելով Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ամենամյա պետական բյուջեի հետ:

Հայկ Դավթյան։

 

դիտվել է 1960 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am