Վրաստանի Ցագերիի մունիցիպալիտետում ոստիկանության երկու աշխատակից միմյանց հրազենային մահացու վնասվածքներ են հասցրել: Ոստիկաններից մեկը մահացել է տեղում, երկրորդը՝ հիվանդանոց տեղափոխելուց հետո: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Նախնական տեղեկություններով՝ ոստիկանների միջև կոնֆլիկտ է առաջացել Լաջանա գյուղում, որտեղ նրանք հսկում էին Արդարադատության տան հանրային կենտրոնը:
Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև մոտ 60 տարեկան տղամարդ, որը, հավանաբար, պատահական անցորդ է եղել: Նա այժմ Քութայիսիի հիվանդանոցում է, բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ՝ կանխամտածված սպանության հոդվածով:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը