Թուրքիան դատապարտել է
ria.ru-ն տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում իրականացված հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը հայտարարել է,որ Թուրքիան դեմ է մահապատիժներին, հատկապես քաղաքական շարժառիթներով իրականացված մահապատիժներին: «Մենք դեմ ենք ցանկացած մահապատժի, հատկապես երբ դրանք քաղաքական շարժառիթներով են: Մեզ համար անընդունելի է մահապատժի աջակցումը»,- հայտարարել է Քուրթուլմուշը՝ ավելացնելով, որ Սաուդյան Արաբիան և Իրանը իրենց բարեկամներն են, և իրենք չեն ուզում, որ նրանք հակամարտեն:
