Գարիկը «քնով է ընկել» և մոռացել, որ «սուտը բռնելու են»

Կայքերից մեկը գրել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը օրերս «ծեծել է տվել» վարսավիր Սերոբին՝ իրեն սպասեցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ Արարատի մարզպետը այնպես է հերքել այդ լուրը, որ կարելի է կարծել՝ ոչ այդպիսի համայնք կա, ոչ այդ անունով վարսավիր, ոչ էլ ինքը երբևէ մազ է հարդարում։ Ահա թե ինչ է գրում․

«․․․հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են»։ Վերջում էլ իրավապահներով թեթևակի ահ է տվել․ «Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը․․․»

Որոշեցի թույլ օղակ գտնել՝ իմանալու, թե ով է ճիշտ։ Հեռու գնալ պետք չէր, հենց մարզպետի ֆեյսբուքյան էջում «հետախուզական» հարց կար, որի շուրջ խմբվել էին․

Արմեն Գրիգորյան Սուտը սուտ, բայց այդ վարսավիրը աշխատե՞լ է Նոր Կյանքում, եթե այո, իսկ հիմա աշխատու՞մ է, թե՞ ոչ: Սա կարևոր է:

Artur Murad Yan Արմեն Գրիգորյան ես անձամբ ճանաչում եմ այդ տղային, ու այդպիսի դեպք եղել է !!! Թե ինչքանով է մարզպետը տեղյակ ու մասնակից չեմ կարող ասել , բայց որ եղել է այդպիսի դեպք , դա 100%!!! Ու այդ տղան մեկ տարի առաջ մեր հետ միասին պայքարում էր հեղափոխության համար , ու նաև ներկայիս մարզպետի համար, երբ ձերբակալել էին!!!

Այդ զրույցին անսպասելի խառնվում է երրորդ անձ․

Virap Melikyan Մեր ախպորը ով որ նեղացրելա, ով որ հացին վայիսա եղել, պատասխան պիտի տա՝ ով ուզումա լինի, իրա ցավը ես տանեմ որ պրինցիպ ունի ով ուզումա լինի՝ իրա ճիշտը ճիշտա, ․․․ մտնողներն էլ պիտի պատասխան տան

(Мер ахпоре овор нехацрела овор ацин ваеса ехел патасхан пити та ов узума лини ира цаве ес танем вор принцип уни ов узума лини ира чиште чишта вор мтнохнернел пити патасхан тан)

Կողքից խառնվում են զրույցին․

Noem Sargsyan մեր մարզպետն էլ չպետքա ՀՀԿ-ի ոգով շարժվի։ Սրա համար չենք հաստատ պայքարել

Gayane Nikoghosyan Noem Sargsyan եթե փաստեր կան .ապա միայն դրանք ներկայացնելով կարելի է խոսել...

Noem Sargsyan Վարսավիրին անձամբ ճանաչելը կարծում եմ փաստ է։ 6 տարի էդ տղան աշխատել է Նոր կյանքում ու շատ հարգում ու սիրում են իրան բնակիչները, անսպասելի ինչի պետքա փակեր վարսավիրանոցն ու տեղափոխվեր

Եթե մի անգամ էդ գյուղ մտնեք կհամոզվեք։

Օգտատերերից մեկն էլ մարզպետին հորդորում է՝ Դավիթ Ավանեսյան Դատի տվեք։

Noem Sargsyan Դավիթ Ավանեսյան այ որ դատի տան կհասկանան, որ բառ առ բառ նյութը ճիշտա եղել, ինչի ապացույցն էլ վարսավիրի այլևս էդ գյուղում չի աշխատում!!!!

Գարիկը «քնով է ընկել» և մոռացել, որ համագյուղացիները «սուտը բռնելու են»։ Նրանք իրավապահ մարմինների դեր են տանում։

Ուշագրավ է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանին «պաձերժկա է անում» ՀՀ Գլխավոր աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Նա Գարիկի հերքումը 10 ժամ առաջ բառացի տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, ստատուս գրելով՝ սուտ է։ Մտածել է, որ բուռն քննարկում կգնա՝ մամուլը ոչնչացնելու առումով։ Միայն մի գրառում կար՝ Naira Bogossian տեղով սուտ եք։

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 630 անգամ
Լրահոս
ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am