Քրդերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են 83 զինյալ
Սիրիայի հյուսիսում շարունակվում են ընդհարումները քրդական խմբավորումների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև, երեք օրում ոչնչացվել է 83 զինյալ, քրդերը կորցրել են 11 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատներին: «Ապրիլի 27-ին սիրիական դեմոկրատական ուժերի դիրքերի վրա հարձակվել է մոտ 500 զինյալ, փորձելով գրավել Երֆատ քաղաքը: Զինյալները զինված են եղել տանկերով, զրահատեխնիկայով և ծանր սպառազինությունով, սակայն ուժեղ դիմադրության են հանդիպել: 83 զինյալ սպանվել է, որից 66-ի մարմինն այժմ գտնվում է YPG-ի մոտ»,- ասված է հաղորդագրությունում:
