Շվեդիայի վարչապետը՝ Լավրովի խոսքերի մասին
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատասխանել է ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին: Լյովենը նշել է, որ նախարարի խոսքերը «բացարձակապես անտեղին էին», եւ ընդգծել, որ այդ հարցի շուրջ Մոսկվայի կարծիքը ոչ ոք չի հարցրել: «Մենք Շվեդիայում ինքնուրույն ենք որոշումներ կայացնում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր քաղաքականության վերաբերյալ»,- ընդգծել է վարչապետը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:
