Թաքցնում են զինվորների մահը, հայտնում են կովերի կորստի մասին

Երեկ ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ հանդիպում է անցկացրել ՀՀԿ խմբակցության անդամների հետ։ Մոտ երկու ժամ փակ դռների հետևում քննարկումներից հետո ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը չմանրամասնեցին, թե որն էր հրատապ հանդիպման հիմնական պատճառը։ Ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի հաստատում մամուլում տարածված լուրերը, թե նախորդ գիշեր Պաշտպանության բանակի ուժերը հետ են վերցրել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած դիրքերից մեկը: Սակայն կան տեղեկություններ, որ շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել։ Զինվորականները փորձում են կանխել մարդկանց արտահոսքը, սակայն դա կարծես չի հաջողվում։ Ալիևը նորից իր քաղաքացիներին փախստական է դարձնում։ Խուճապային տրամադրություններ են նաև դիրքերում կանգնած զինվորների մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բանակի բարձրաստիճան սպաներին առաջնագծում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ՝ զինվորների ոգին բարձրացնելու համար։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարք): Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերն, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: Իսկ քիչ ավելի վաղ նա նաև տեղեկացրել էր, որ այսօր խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ: Ապրիլյան քառօրյա պատերազմին ու դրա հետևանքներին ամերիկյան The Washington Post-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ասելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումները չէին ակնկալում նման լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին և հավելել, որ որոշ նախազգուշացնող նշաններ, այնուամենայնիվ, կային: Մնացականյանը նաև վստահեցրել է, որ հայկական կողմը կարող է պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության: «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ունեցած սպառազինությունը և մեր զորքերի պատրաստությունը թույլ է տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք»,- Մնացականյանի խոսքն է մեջբերում The Washington Post-ը: Ղարաբաղի պաշտպանության նախարարն, ըստ հեղինակի, նաև ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում, մարտավարական առումով, ադրբեջանցիները, գուցե, որոշակի հաջողություն են գրանցել: - «Բայց ես կասեի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն օգտագործել է իր զինանոցում եղած ողջ ուժերը, դա ավելի շուտ պարտություն էր», - ասել է Մնացականյանը: Իսկ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են հայկական հրետանու հարվածների մասին: Բաքվում խուճապային տրամադրություններ են: Ադրբեջանը միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար: Ադրբեջանական աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, շփման գծի Թարթառի հատվածը վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների հիմնական թատերաբեմն է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արդեն երկրորդ օրն է, ինչ Թարթառում է: Report.az կայքի տեղեկություններով, Հասանովը երեկ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ապա այցելել առաջնագիծ: Իրավիճակի լրջության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այսօր այցելել են շփման գծից ոչ հեռու գտնվող շարժական դաշտային հոսպիտալներից մեկը: Ինչ վերաբերում է բուն ռազմական գործողություններին, ապա ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե հայկական զինված ուժերը հրետակոծում են Թարթառի շրջանի բնակավայրերը: Թարթառի շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովը  ANS հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է՝ «Թշնամու հրետանային  հարվածի հետևանքով վնասվել է շրջանում տեղակայված էլեկտրական ենթակայաններից մեկը: Դրա հետևանքով Թարթառի շրջանի 11 գյուղեր հոսանքազրկվել են: Բայց այդ, հայկական ուժերը հրետակոծել են շրջանի Սեիդինլի, Ղափանլը, Ղազիյան, Սեյսուլան, Չիլյաբուրտ, Յարըմջա և Գյոյարխ գյուղերը` վնասելով մի շարք բնակելի տներ»: ANS հեռուստաընկերության հիմնադիր Վահիդ Մուսատաֆաևը Youtube-ի իր ալիքում տեղադրել է Ղափանլը գյուղի ` ապրիլի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության տեսագրությունը: Մուսատաֆաևի տարածած կադրերում հստակ երևում է, որ ադրբեջանցի գյուղացիները, այդ թվում՝ զորակոչային տարիքի տղամարդիկ, ստիպված են պատսպարվել նկուղներում: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Թարթառի շուրջ ծավալված մարտերում զոհեր չեն տվել:  «Երեկոյան 30 զոհ, երեք անգամ էլ Մռավի լեռնանցքից մեր` Գյանջայի ուղղությամբ են կրակել», - նշում է գաղտնալսված ադրբեջանցիներից մեկը: Մյուսն էլ պնդում է, թե մարտական գործողությունների հիմնական ուղղություններից մեկը Գերանբոյի` նախկին Շահումյանի շրջանն է` «Գերանբոյի և Աղդամի ուղղությամբ կոնկրետ հարձակվում են: Գերանբոյի ուղղությամբ ավերում են»: Բաքուն, սակայն, գերադասում է հայտնել` խոշոր եղջերավոր անասունների կորստի մասին: Ադրբեջանական Report.az կայքի փոխանցմամբ՝ հայկական կողմը «Գրադ» կայանքից արձակած հրթիռներով ու հրետանային արկերով հարվածել է Աղդամի շրջանի Էֆետլի գյուղի Qara inək fermer təsərrüfatı (Սև կովերի ֆերմա) անասնապահական համալիրին: Գերմայի ղեկավար Ֆուադ Էյուբզադեն ասել է, որ խոշոր եղջերավոր անասունները բերվել էին Գերմանիայից և այլ երկրներից: Աղդամի գործադիր շրջանի ղեկավար Ռագուփ Մամեդովն էլ դժգոհել է, որ հայկական կողմի հրետակոծություններից սատկել են հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am