Աստված տա, որ եւս երեք – չորս նման ցիկլոններ անցնեն մեր երկրով. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հայրենակիցներին կոչ է արել ուրախանալ երկրում տեղացած առատ ձյան համար: «Մենք պետք է Աստծուն շնորհակալ լինենք, որ մեզ ուղարկել է այս տարերքը: Ես կարծում եմ, որ գյուղացիները կամ մարդիկ, ովքեր աշխատում են բնության հետ, կարող են այդ մասին ավելի շատ բան պատմել: Աստված տա, որ եւս երեք – չորս նման ցիկլոններ անցնեն մեր երկրով»,- ասել է նա: Բելառուսի նախագահի կարծիքով, 20 սանտիմետրանոց տեղումները տարերային աղետ չեն «պետք է շարժվել՝ ճանապարհները, մուտքերն ու բակերը մաքրել»:
