Սերժ Սարգսյանը երեք քայլով Նիկոլ Փաշինյանի ցույցերը դարձրեց շարժում.Նարեկ Մալյան (video)

Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ու ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի հանրապետություն պաշտոնական այցին, այնտեղ հնչեցրած հայտարարություններին:

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ցավով նշում է, որ Նիկոլ Փաշինյանից ամեն օր նոր անակնկալներ կարելի է սպասել՝ հայտարարությունների տեսքով, որն ընդհանրապես զվարճալի չէ, քանի որ մենք գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ. «Ես հույս ունեի, որ Հայաստանի սահմաններից դուրս Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում այլ բառապաշար կօգտագործի»:

Գալստյանի դիտարկմամբ՝ Իտալիայում Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները՝ Վատիկանի «պադվալներում» թաքնված կոռուպցիոներների մասին, միջազգային սկանդալի տարրեր են պարունակում:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները որակում է «դաժան»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հնարավորություն ունի նման հայտարարություններ անելու, քանի որ ՀՅԴ-ն ևս իր մեղավորությունն ունի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, և ՀՅԴ-ն է նաև օժանդակել, որպեսզի նա գա այդ պաշտոնին, ինչին չհամաձայնվեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն՝ ասելով, որ այս հարցում մեղավորությունը միայն ՀՅԴ-ինը չէ, քանի որ կար մարդկանց մի մեծ զանգված, ովքեր հույս ունեին առավել արդար երկիր ունենալու:

Խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ շփում չեն ունեցել, Նարեկ Մալյանն ասել է, որ անձամբ է այդ հարցը տվել Սերժ Սարգսյանին և ստացել կատեգորիկ պատասխան, որի համաձայն՝ նա կապ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանը երեք քայլ արեց՝ բանակցություն, ձերբակալություն և հրաժարական, որոնցից հետո Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցույցերը դարձան շարժում»:

դիտվել է 3599 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ» Փաշինյանը ճգնաժամերը թաքցնում է եկեղեցու դեմ արշավով. «Ժողովուրդ» Ադրբեջանի արձագանքը չուշացավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցը՝ Շուշին Թուրքիան Հայաստանում չունի ժողովրդի աջակցությունն՝ ինքնաոչնչացման, բայց ունի դա անող Փաշինյան. Հովհաննես Իշխանյան Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը ազատման դիմում է գրել «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց». Վրաստանում հայերը ցույց կանեն Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին Թուրք լրագրողը 31 տարի անց խոստովանել է․ «Վանի լճի հրեշի» առասպելը կեղծ էր Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր Թուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելուն. Haaretz «Նիկոլ քեռի, ծառա նեռի», «Նիկոլ քեռի, Բաքու թռի». «Քեռի նիկոլի» հետաքրքիր հանգավորումներ Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի հետ միասին․ Վահե Դավթյան Հասկանում եմ, որ նախարարության պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան․ Անուշ Պողոսյան Հայտնի է՝ ինչում են մեղադրվում Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան Արզնիի ծեծկռտուքի, կրակոցների գործով ձերբակալվել է Ռոմանոս Պետրոսյանի ազգականը Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, ինչու՞․ Ռուբեն Մխիթարյան Օրթոդոքսները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար Բաքվի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են «Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին». Աշոտյան Մտահոգություններ՝ հնարավոր ահաբեկչական գործողության վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am