Գործազրկության մակարդակը հասել է նվազագույն ցուցանիշի
ԵՄ-ում գործազրկությունը մարտին, փետրվարի համեմատ, նվազել է 0.2 տոկոսով՝ հասնելով 10.2 տոկոսի։ Այս մասին հայտնում է RNS-ը՝ նշելով, որ ցուցանիշը նվազագույնն է 2011 թվականի օգոստոսից։ 2015 թվականի մարտին գործազրկության մակարդակը կազմել էր 11.2 տոկոս։
