Հնդկաստանում շոգից մարդիկ են մահացել
Հնդկաստանում ամսվա սկզբից ավելի քան 300 մարդ է մահացել շոգից։ Indian Express թերթի տեղեկություններով՝ Թելանգանի նահանգում մահացել է 137 մարդ, Օդիշեում՝ 119: Բիհարի նահանգում շոգ եղանակի և բռնկումների հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է 66 մարդ: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ անցյալ տարի Հնդկաստանում տապի պատճառով մահացել է 2 հազար 135 մարդ, 2014 թվականին՝ 549։ 2016 թվականին, մարտի վերջի պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 87 մարդ։
