Մոսկվան հիշեցնում է Արցախ՝ փախստականների վերադարձի պահանջի մասին

Ներքին տեղահանված անձանց և փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի մասը, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Լեռնային Ղարաբաղյան խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաև բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Նա նաև հավելել է, որ եթե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու երկրների միջև, ապա Ռուսաստանն իր կողմից դրանց կաջակցի, սակայն պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այսինքն, Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես խաղաղ բանակցությունների կողմ։ Եվ պարզ է, որ ոչ միայն Ռուսաստանը:

Փաստորեն՝ Մոսկվա հիշեցնում է «ներքին տեղահանված անձանց և փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքի» մասին, սակայն՝ մոռանում է, օրինակ` հիշատակել՝ ժողովուրդների ինքնորոշման մասին:

Մինչդեռ Փաշինյանը օրերս խոսում էր այն մասին, որ միջնորդներն արդեն այլ կերպ են ընկալում ղարաբաղյան հակամարտությունը, որ նախկինում այդպես չէ, հենց իր օրոք է հաջողվել նրանց հասկացնել հակամարտության կարգավորման նրբությունները:

«Մեր տարածաշրջանում ռազմական սրացումը աղետալի հետևանքներ կունենա գլոբալ տեսանկյունից: Աշխարհագրական առումով Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ տարածաշրջանի չորս ուղղություններով ահաբեկիչների ներթափանցման համար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը Միլանում, Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։

Նա, թեև հայկական կողմի նոր դիրքորոշումը համարում է իր հաղթաթուղթը, այնուամենայնիվ, պատերազմի բռնկման վտանգ է տեսնում, և փորձում է կանխել այն:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի, հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, բորբոքում են հակահայկական տրամադրություններ:

Փաշինյանը անօգուտ է համարել Արցախի ու Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ժամանակին փորձել է ու բախվել լուրջ հետևանքների: «Թանաքն արյունից լավ է»․ Հայաստանի վարչապետը խոսքը եզրափակել է քաղաքագիտության ինստիտուտի կայքում տեղադրված վերնագրերից մեկով: Փաշինյանը շեշտել է, որ այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել․ - «Անհրաժեշտ են թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար»:

Ինչպե՞ս, ո՞ր ծրագրով է Ադրբեջանի նախագահին բանակցությունների սեղանին վերադարձնելու Փաշինյանը: Առայժմ նա չի բացում հայկական դիվանագիտության այդ գաղտնիքը, թե կոնկրետ կարգավորման ո՞ր տարբերակի շուրջ են նրանք պատրաստում բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3611 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am