Ինձ համար հավաստի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև օրս իրար հետ կապ չունեն: Այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանն Արցախի հարցում, «Տեր-Պետրոսյանական» գծի շարունակությունն է: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից տարածած այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել իրար և իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ի՞նչ է փորձում հստակեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Մարգարիտ Եսայանն ասել է, որ այդ հայտարարությունը տարածելն իրենց կուսակցության քաղաքական որոշումն է, որպեսզի բոլոր հնարավոր կասկածները փարատվեն: Հարցին՝ ինչո՞ւ են այսօր շատերը փորձում իրենց անունը հեռու պահել հանրապետականներից, այդ ի՞նչ է արել ՀՀԿ-ն, Մարգարիտ Եսայանն ասել է, որ կուսակցությունն այսօր չէ, որ հայտնվել է այսպիսի վատ վիճակում, այլ մոտ երկու տարի առաջ, երբ հասարակության մի զանգված դեմ դուրս եկավ ՀՀԿ-ին: Եսայանի խոսքով՝ այնպես չէ, որ միայն ՀՀԿ-ն է վատ վիճակում, այլ բոլոր քաղաքական ուժերը. «Հարց է առաջանում՝ վատ վիճակում հայտնված քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբվել ու փորձել դուրս բերել երկիրն այս վիճակից»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը